Ալ Պաչինոն փոխել է իր միտքը երիտասարդ սիրեցյալից բաժանվելու հարցում
Ժամանց![Ալ Պաչինոն փոխել է իր միտքը երիտասարդ սիրեցյալից բաժանվելու հարցում](/timthumb.php?src=disc/07-09-23/7c8ab57948ad8d342948f813aa8330b4.jpg&w=780)
Դերասան Ալ Պաչինոն մտափոխվել է իր երիտասարդ սիրեցյալ Նուր Ալֆալլայից բաժանվելու հարցում։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ Պաչինոյի ներկայացուցչին հղումով։
Ըստ ինսայդերի՝ 83-ամյա արտիստը և հարուստ ընտանիքի 29-ամյա ժառանգորդը հարթել են իրենց տարաձայնությունները։
«Ալն ու Նուրը հաջողությամբ զրուցել և համաձայնության են եկել իրենց որդու՝ Ռոմանի հետ կապված: Նրանք դեռ միասին են»,- ասել է ներկայացուցիչը:
Լրատվամիջոցները սեպտեմբերի 7-ին հայտնել էին, որ Ալ Պաչինոն և Նուր Ալֆալլահը բաժանվել են որդու ծնվելուց երեք ամիս անց։
![](banners/armflix.jpg)