Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազ Երեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan 

«Նիկոլ Փաշինյանի «պատմական» առաքելությունն ավարտված է, ու նա պետք է հեռանա»․ Կարապետյան․ Առավոտ

Քաղաքական

«Ալիեւի օգնականը՝ Հաջիեւը, հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ 70 տոկոսը գոհացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Այսինքն, մնում է 30 տոկոսը։ Սակայն մենք իրականում չգիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում այդ 30 տոկոսը, գուցե այդ 30 տոկոսն է հենց մեխը ու գուցե այդ 30 տոկոսի կարեւորությունը շատ ավելի մեծ է, քան ամբողջ չակերտավոր համաձայնեցված 70 տոկոսինը»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական, հասարակական գործիչ Կարեն Կարապետյանը:

-Ինչի՞ հետեւանք էին, Ձեր կարծիքով, Արցախում տեղի ունեցած վերադասավորումները, եւ ի՞նչ սպասելիքներ են դրանք ձեւավորում, նաեւ ի՞նչ մտավախություններ են առաջ բերում. մասնավորաբար, ներքաղաքական անկայունության հնարավորություն կա, ինչն Ադրբեջանը կարող է օգտագործել ու ռազմական ճանապարհով հարցի վերջնական լուծման գնալ:

-Արցախում տեղի ունեցած վերադասավորումները սպասված էին, այն պայմանավորված էր հիմնականում այն հանգամանքով, որ Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը չէր սպասարկում Արցախի շահը, նա իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից շատ ուղիղ կախման մեջ էր ՀՀ իշխանություններից, ինչն առավել ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմից հետո։

Կարելի է վստահաբար ասել, որ նա Արցախում փորձում էր իրականացնել այն քաղաքականությունը, որը նրան թելադրում էր պաշտոնական Երեւանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը չի նպաստում Արցախի շահերին ճիշտ այնպես, ինչպես չի նպաստում նաեւ Հայաստանի շահերին։

Ես չեմ կիսում այն մտավախությունը, որ Արցախի հնարավոր ներքաղաքական անկայունությունը կարող է առիթ հանդիսանալ Ադրբեջանի համար, որպեսզի նա դիմի Արցախի հանդեպ նոր ագրեսիայի։

Նախ, Արցախում ավելի շատ միտում կա ներքաղաքական իրավիճակի հարթեցման, երկրորդը՝ Ադրբեջանն այս պահին կարիք չունի սպասելու առիթների, որպեսզի դիմի ագրեսիայի։

Հայաստանի իշխանությունների ապաշնորհությունն ու քաղաքական սնանկությունը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախում Նիկոլ Փաշինյանի շարունակությունը լինելու հանգամանքն Ադրբեջանին ազատել են որեւէ առիթի սպասելու անհրաժեշտությունից։

Ի դեպ, Ադրբեջանը հենց այդպես ազատորեն էլ գործում է՝ չհանդիպելով որեւէ դիմադրության։ Ամբողջական շրջափակման մեջ վերցնելով Արցախը, նա շատ հանգիստ Լաչինի ապօրինի անցակետից գողանում է մարդկանց ու դատում իր համար հաճելի ցանկացած որեւէ հոդվածով։ Նույն բանն Ադրբեջանն անում է նաեւ Հայաստանի տարածքում, երբ առեւանգում է դիրքեր սնունդ տանող զինծառայողներին ու դատում, որպես դիվերսանտների։ Հետեւաբար, չհանդիպելով որեւէ դիմադրության, կորչում է ինչ-որ առիթի սպասելու իմաստը։

Ըստ այդմ, Ադրբեջանին զսպող հանգամանք կարող է հանդիսանալ միայն հաստատակամ, վճռական, իր շահերի համար հետեւողականորեն պայքարող իշխանությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Արցախում արդեն այդ հնարավորությունն ուրվագծվում է, Արայիկ Հարությունյանի հեռանալը կարող է նպաստել ոչ թե քաղաքական անկայունության առաջացմանը, այլ նշվածս որակները կրող իշխանությունների ձեւավորմանը։

-Ի դեպ, ՀՀ-ի հետ սահմանին արդեն մի քանի օր է՝ զինտեխնիկայի հսկայածավալ կուտակումներ են, անգամ ՀՀ իշխանավորներն են դրա ահազանգը հնչեցնում՝ տարբեր դեսպանների հետ հանդիպումներում. տրամաբանական համարո՞ւմ եք այս փուլում Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան ՀՀ-ի դեմ, թե՞ այդ կուտակումներն, այսպես ասած, ուժի ցուցադրության եւ վախի մթնոլորտ ձեւավորելու համար են:

-Հայաստանի սահմաններին ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումները կարող են ե՛ւ ուժի ցուցադրության ու Հայաստանի իշխանությունների վրա ճնշման փորձ լինել, ե՛ւ կարող են նոր պատերազմի նախապատրաստական աշխատանքներ լինել։ Երկուսի հավանականությունն էլ շատ բարձր է։ Դրան գումարենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ամենօրյա ֆոն են ստեղծում նոր պատերազմի համար, քանի որ նրանց լրահոսն ամբողջովին հեղեղված են լուրերով, իբր հայկական զինուժը օրական մի քանի անգամ կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այդ թվում նաեւ՝ Նախիջեւանի հատվածում։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այսպես կոչված ադրբեջանական դիրքերի մի ստվար մասը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, այլ այս պահին կարեւորենք այդ կեղծ լուրերի շրջանառության իմաստը։ Դրանք սոսկ լրահոս ապահովելու համար չեն արվում, այլ հող են նախապատրաստում ռազմական գործողությունների համար։

Այնպես որ, նոր պատերազմի հնարավորությունը չափազանց բարձր է։ Սակայն կա մի հանգամանք եւս, երեկ Ալիեւի օգնականը՝ Հաջիեւը, հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ 70 տոկոսը գոհացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Այսինքն, մնում է 30 տոկոսը։ Սակայն մենք իրականում չգիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում այդ 30 տոկոսը, գուցե այդ 30 տոկոսն է հենց մեխը ու գուցե այդ 30 տոկոսի կարեւորությունը շատ ավելի մեծ է, քան ամբողջ չակերտավոր համաձայնեցված 70 տոկոսինը։

Հավելենք նաեւ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը սադրիչ գործելակերպ է ընտրել տարածաշրջանում։ Եթե դրան էլ գումարենք, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը մի կողմից կրկին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, մյուս կողմից էլ նշեց, որ իրավիճակը սրվում է, քանի որ Ադրբեջանը զորքեր է կուտակում սահմանին, ապա պատերազմի հավանականությունը գրեթե քառապատկվում է։ Բայց կարող է լրիվ այլ սցենար զարգանալ, Ադրբեջանն իր կուտակումները հասցնի պիկին ու Հայաստանից հերթական անգամ պոկի մեզ համար ցավոտ զիջումներ, բնականաբար՝ տարածքների տեսքով։ Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների տարածքներ զիջելու մոլուցքը՝ այս տարբերակը նույնպես չի բացառվում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները
Ամենադիտված