Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է` որպես դաշնակցի. Օվերչուկ
Արտաքին ՔաղաքականՄոսկվան Երևանին վերաբերվում է` որպես դաշնակցի, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերվում Հայաստանին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վատացել են հարաբերությունները Հայաստանի հետ։
«Օգոստոսի 27-ին մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ ենք անցկացրել: Այնտեղ ամեն ինչ լիովին նորմալ էր»,- հավելել է Օվերչուկը: