Որոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի Տիգրանաշենում ենք, նեռի իշխանությունը սեղանին է դրել նաև այս տարածքի հանձնումը.  «Սրբազան պայքար» Փոխարժեքը հուլիսի 27-ին Եղանակը՝ առաջիկա օրերին ՀՀ-ն կմասնակցի՞ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը Մայրը կասկածվում է իր երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել. «Ժողովուրդ» Ինչպիսի իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Հուլիսի 27-ի աստղագուշակ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 

Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան

Տնտեսություն

Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024 թվականի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում և տարեվերջին կկազմի 1.3-1.5 տոկոս, մայիսի 13-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2024 թվականի ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը՝ այս մասին հայտարարեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա ընդգծեց, որ 2024 թվականից ԿԲ-ն ներդրել է դրամավարկային քաղաքականության մշակման, իրականացման և հաղորդակցման նոր համակարգ, որը հիմնված է ռիսկերի խելամիտ կառավարման սկզբունքի վրա:

«Աճող անորոշություններն ու ռիսկերը կենտրոնական բանկերի համար նոր իրականություն և մարտահրավերներ են, որոնք պահանջում են դրամավարկային քաղաքականության մշակման և հաղորդակցման գործող մոտեցման վերաիմաստավորում: Այս համակարգը ռիսկերի կառավարման վրա հիմնված դրամավարկային քաղաքականության կառուցվածքային և համակարգված մոտեցում է, որը մեզ հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով վերլուծել և հաղորդակցել քաղաքականության համար կարևոր ռիսկերն ու անորոշությունները: Այս համակարգի ներքո դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում մենք առաջնորդվում ենք Հայաստանի տնտեսության զարգացման մի քանի սցենարների կառուցմամբ և դիտարկմամբ: Այդ սցենարները, երկու կամ ավելի, ենթադրում են քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի ընթացիկ սպասումների համեմատությամբ ավելի բարձր կամ ավելի ցածր ուղեգիծ՝ ձևավորելով դրամավարկային ռիսկերի կառավարման տեսանկյունից որոշումների կայացմանն անհրաժեշտ տրամաբանություն»,- նշեց Մարտին Գալստյանը:

Ըստ նրա՝ 2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է որոշակի ռիսկեր առաջացնել էներգակիրների համաշխարհային գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից:

«Այդ համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես, ԱՄՆ-ի ֆեդռեզերվն առաջիկայում ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ»,- հայտնեց բանախոսը:

Նշվեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշակի կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության և երկարաժամկետ հեռանկարների տեսանկյունից:

Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը որոշակիորեն թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական:

«Այդ իրավիճակում 2024 թվականի համար տարբեր կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 5-6.5 տոկոսի միջակայքում: Բնականաբար, ստեղծված իրավիճակը լի է ռիսկերով և մեծ անորոշություններով:

2024 թվականի անցած չորս ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է: 2024-ի ապրիլին 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով -0.7 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշից: Սա հիմնականում պայմանավորվել է արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով՝ արտահայտելով պարենային ապրանքների էական գնանկում: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես գտնվում է բացասական տիրույթում. մարտին կազմել է -0.7 տոկոս:

Նշեմ, որ տնտեսությունում ներքին պահանջարկի պայմաններն առավել լավ արտացոլում է ոչ արտահանելիք կոշտ գների ինդեքսը, որը, չնայած 2023 թվականի ընդհանուր գնաճի կտրուկ նվազմանը, պահպանվել է համեմատաբար բարձր մակարդակում: Այնուամենայնիվ, վերջին ամիսներին այդ ցուցանիշը նույնպես սկսել է դանդաղել և 2024-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2.4 տոկոս: Զուգահեռաբար նվազել է նաև արտաքին պահանջարկի հետ կապված ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղեցման միտումները: Մինչդեռ, արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունները, այդ թվում՝ օդային տրանսպորտի և միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում»,- արձանագրեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024 թվականի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում և տարեվերջին կկազմի 1.3-1.5 տոկոս:

«Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման նոր համակարգի ներքո և մակրոտնտեսական ընթացիկ զարգացումներում առկա ու ապագա զարգացումների հետ կապված մեծ անորոշությունների պայմաններում քննարկում և դիտարկում ենք տարբեր սցենարներ:

2024 թվականի մեր վերջին որոշումների ընթացքում հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ԿԲ խորհուրդը ներկա փուլում շարունակել է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը: Մենք շարունակում ենք մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ ենք ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար»,- եզրափակեց Մարտին Գալստյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հուլիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ Վայոց Ձորի բնակիչների հետԱյսօր հայ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի ծննդյան օրն է Ինչ արժե Երևան-Մոսկվա թռիչքը հուլիսի 27-ից 31-ը ընկած ժամանակահատվածում Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին Քաոսային իրավիճակ է. ինչո՞ւ էր փակվել Գյումրու լողի միակ դպրոցը. համայնքապետարանից մանրամասնում են Առաջնորդության գաղափարը կենսակերպ է, որի առանցքը մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելն է. Անահիտ Մանասյան Որոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի Տիգրանաշենում ենք, նեռի իշխանությունը սեղանին է դրել նաև այս տարածքի հանձնումը.  «Սրբազան պայքար»Փոխարժեքը հուլիսի 27-ին Եղանակը՝ առաջիկա օրերինՀՀ-ն կմասնակցի՞ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանըԴատապարտյալների էքստերն քննություններ․ փիառ և զուտ ձևական բնույթի միջոցառումներ․ «Հրապարակ» Մայրը կասկածվում է իր երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի սուտը. Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց․ «Ժողովուրդ» Ինչպիսի իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՀուլիսի 27-ի աստղագուշակԻնչպե՞ս կարող է արձակուրդ մեկնել մի գերատեսչության ղեկավար, որն ադրբեջանական հարձակում է կանխատեսել. Սուրենյանց7 ամիս է՝ բուհը ռեկտոր չունի․ «Հրապարակ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» Բացառիկ գրադարանը, որն ունի շուրջ 22 մլն գրականությամբ պահոց, կառավարությունը լուծարել է Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար․ «Ժողովուրդ» Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆերով․ «Հրապարակ» Էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկումՈւրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին ԿոլոնաՄուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքումՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. ԳևորգյանԵրևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվիԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին«Ոնց եմ Ձեզ սիրըմ», «Ես էլ ձեզ եմ սիրում». Փաշինյանի և Լեռնագոգի բնակչի հաճոյախոսությունները (տեսանյութ)Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըՀայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանըԼեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանԷլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել․ ՓաշինյանԴատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամԳազ չի լինելուԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆՀայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա ԱյվազյանՄիկա Բադալյանին արտաքսել են ՄոլդովայիցՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցՀայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետԱշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովումՀովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել
Ամենադիտված