Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

Կուտակումներ են արձանագրվել 18 տեղամասերի շրջակայքում, 4 դեպքում դրանք իրականացվում էին ՔՊ վստահված անձանց մասնակցությամբ․ «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2023 թ. սեպտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Երևան քաղաքի ավագանու ընտրությունները 60 շրջիկ խմբերի կազմով, որոնք շրջայցեր են իրականացնում բոլոր 475 տեղամասերում:

Ստորև ներկայացնում ենք 105 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 

*105 տեղամասերից 4-ում հանձնաժողովի նիստը մեկնարկել է նախատեսվածից առնվազն 20 րոպե ուշ։ 

* Մեկ դեպքում չի ներկայացել հանձնաժողովի նախագահը։

 Դիտարկված 267 տեղամասային կենտրոններից 

* 4-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, 

* 34 դեպքում՝ 2-րդ հարկում:

 Հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից 
* միայն 5-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, 

*ևս 19-ում եղել են միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք, որոնցից 11-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից, 6-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից» և 1-ական՝ «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցություններից։

Մինչև ժամը 12:00-ն շրջիկ խմբերը դիտարկել էին ընդհանուր առմամբ 138  տեղամասերի շենքերը (տեղամասային կենտրոնները)։ 

* Դրանցից 38-ում կա թեքահարթակ, սակայն հարմար չէ սայլակով տեղաշարժման համար։ 

* Քվեարկության տարածքն անբավարար է գնահատվել տեղամասային կենտրոններից 7-ում։ 

* 19 քվեասենյակում լուսավորությունն անբավարար է:

* 28-ում Բրալյան կաղապար չի եղել:

*16 տեղամասում քվեախցիկների դասավորությունը եղել է այնպիսին, որ կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը:

Դիտարկման մեկնարկից մինչև ժամը 13:00-ն շրջիկ դիտորդներից ստացվել է տարբեր խախտումների վերաբերյալ 104 ահազանգ, որոնք վերաբերում են 79 տեղամասերի:

* Շուրջ 48 դեպքերում խախտումներում ներգրավված են հանձնաժողովի անդամները, ընդ որում՝ 4 դեպքում հանձնաժողովների նախագահները, 21-ում՝ վստահված անձինք, ևս 21-ում՝ այլ ընտրողները: 

* 16 դեպքում այդ խախտումները իրականացվում էին ի օգուտ ՔՊ կուսակցությանը, 3 դեպքում՝ «Ապրելու երկրի», 2 դեպքում՝ «Ազգային առաջընթացի», մեկական դեպքերում՝ «Հանրային ձայն», «Ուժը հայրենյաց», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին: 

* Մեկ դեպքում դիտորդների գնահատմամբ խախտումը կատարվում էր ի վնաս ՔՊ կուսակցության:

Արձանագրվել է 30 ընթացակարգային խախտում, որոնք վերաբերում են 
* քվեարկության խցիկից չօգտագործված քվեաթերթիկներն ամբողջությամբ հանելուն, 

* քվեաթերթիկները տրամադրելուց կարգը չբացատրելուն, 

* գրանցամատյանում մատիտով գրառումներ անելուն, 

* դիտորդների կողմից որևէ փաստաթղթերի ծանոթանալու խոչընդոտման փորձերին, 

* տեղեկատվական նյութերի բացակայությանը, 

* որոշ դեպքերում գտնվելու իրավունք ունեցող անձանց ժամանակին չգրանցելուն: 

Հարկ է նշել, որ խախտումների մասին ահազանգելուց հետո դրանք վերացվում էին, իսկ հաջորդ այցերի ժամանակ նմանատիպ խախտումներ չէին արձանագրվում:

Կուտակումներ են արձանագրվել 18 տեղամասերի շրջակայքում, 4 դեպքում դրանք իրականացվում էին ՔՊ վստահված անձանց մասնակցությամբ, ընդ որում՝ որոշ դեպքերում կուտակումները կրել են կրկնվող բնույթ:

Ընտրողների ուղղորդման դեպքեր են արձանագրվել 9 տեղամասերում, որոնցից 4-ում այդ դեպքերը պարբերաբար կրկնվել են: Արձանագրված դեպքերից 4-ը իրականացվել են ՔՊ կուսակցության օգտին, արձանագրվել են մեկական դեպքեր «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Մայր Հայաստան» դաշինքի օգտին:

Նույն շինությունում գտնվող 9/56-9/57 տեղամասերում ՔՊ վստահված անձը, նրա հայրը, շինության պահակը և անհայտ անձինք ցուցակագրում էին ընտրողներին, ուղղորդում նրանց, ովքեր եկել էին քվեարկության, զանգում նրանց, ովքեր դեռևս չէին եկել։ Դիտորդների կողմից բացահայտվելուց հետո նրանք փորձում էին ներկայացնել, թե իբր աշխատում են ոչ թե ՔՊ-ի օգտին, այլ մեկ այլ կուսակցության, թեև մինչ այդ դիտորդներն արձանագրել էին, որ նշված անձինք հիշեցնում էին ընտրողներին, որ պիտի քվեարկեն 2-րդ համարի օգտին։

4/45-ում դիտորդներն արձանագրել են, որ հանձնաժողովի նախագահը կապի մեջ է ՔՊ շտաբի հետ, հաղորդակցվում է վստահված անձանց և ընտրողների հետ։ 

Արձանագրվել է բաց քվեարկության/գաղտնիության բացահայտման 20 դեպք, որից 4-ը պայմանավորված է քվեախցիկի դիրքով։

4/20 տեղամասում արձանագրվել է դեպք, երբ 2 ընտրող միաժամանակ քվեարկում են մեկ քվեախցիկում, իսկ հանձնաժողովի անդամը քվեախցիկ է մտնում և ցուցումներ տալիս: 
 

«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով: Ահազանգերի և իրավաբանական աջակցության կարիք ունենալու դեպքում կարող եք զանգահարել՝ 077342268, 041123302 հեռախոսահամարներով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное