«Reuters»-ին հարցազրույց է տվել ոչ թե ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, այլ Պարույր Հովհաննիսյանը․ ՀՀ ԱԳՆ
Քաղաքական

Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ԱԳՆ տեղակալ Վ. Կոստանյանը հայտարարել է, որ ԼՂ հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն «երկխոսություն պետք է հաստատվի»․ այս առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ն
««Reuters» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել ոչ թե ԱԳ փոխնախարար Վ․ Կոստանյանը, այլ Պ․ Հովհաննիսյանը, որի միտքը լրատվականը ներկայացրել է աղավաղված։ Լրագրողն ընդունել է իր սխալը և շտկել հոդվածը»,- ասված է պարզաբանման մեջ։