Ադրբեջանի զինված ուժերը հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում՝ Արմենավան, նախկին՝ Կրկժան, և Աջափնյակ. Հակոբյան
Բլոգոսֆերա

Լրագրող Թաթուլ Հակոբյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.
«Առավոտյան ֆեյսբուքի եթերում տեղեկացրեցի, հիմա էլ այստեղ գրեմ: Ադրբեջանցիները՝ զինված ուժերը, հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում՝ Արմենավան, նախկին՝ Կրկժան, և Աջափնյակ, նախկին՝ Մալիբեյլու:
Կրակոցները, որի մասին հաղորդում են օգտատերերը, տեղի է ունենում Ստեփանակերտից Շուշի տանող Արմենավանի հատվածում»։