Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելը քննարկելու լուրերը
Տնտեսություն![Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելը քննարկելու լուրերը](/timthumb.php?src=disc/21-09-23/b64773f6f745af004fbdc3a8689d74a4.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե գերատեսչությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հերքեց նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունում այդ հարցը քննարկման և տարբեր տարբերակների մշակման փուլում է։
![](banners/armflix.jpg)