«Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել». Դավիթ Բաբայան
Քաղաքական

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ հայտարարում են, թե երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է մարդասիրական նպատակներով սննդամթերքի բեռ ուղարկել Արցախ: Ըստ նույն տեղեկության՝ 20 տոննայանոց 2 բեռնատար է ուղարկվել Արցախ՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով, և 2 մեքենայով էլ՝ հաց։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասել է. «Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել, Արցախն ակնկալում է, որ իրենց հումանիտար օգնություն հասնի Հայաստանից՝ Բերձորի միջանցքով»,- նշեց Դավիթ Բաբայանը։