Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Արտակարգ Պատահար

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ոստիկանության ավագ ենթասպան ինքնասպանության փորձ է կանխել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ոստիկանության ավագ ենթասպան ծառայության ընթացքում նկատել է, որ թիվ 1 խցում պահվող ձերբակալված անձը սավանի կտորով խցի պատուհանից կախվել է»,–գրում է կայքը։
Ավագ ենթասպան կարողացել է փրկել ձերբակալվածին՝ կանխելով նրա ինքնասպանությունը։
Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդ է։