«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի Ալթուն ԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց Տարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համար Բելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհ 

Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հերթական հոդվածը. 

Բայրամովը Լավրովից ներողություն է խնդրում Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու համար։ Նախորդ օրը նույնը արել էր Ալիևը՝ Պուտինից։ Մենք էլ խորապես ցավում ենք, որովհետև ռուս տղերքը զոհվել են մեր հողում, մեր երեխաներին պաշտպանելիս, ու մեր թշնամու գնդակից։

Իսկ ո՞վ պետք է ներողություն խնդրի մեր տղաների զոհվելու համար, մեր արցախցիների, երեխեքի համար։ Չէ՞ որ Ռուսաստանը, որպես պետություն, խոստացել էր նրանց, որ խաղաղություն է ապահովում ու թույլ չի տալու պատերազմ, ու մարդիկ հավատացել էին։ Նիկոլի´ն չէր խոստացել, այլ՝ Արցախի ժողովրդին։ Ու նրանց՝ ռուսներին, Նիկո´լն էր գցել, ու ծաղրում Ուկրաինա այցով, ոչ թե Արցախի ժողովուրդը։

Իսկ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական 60 հազարանոց բանակի դեմ մի քանի հազար արցախցի տղերքը կռվել են աննկարագրելի հերոսությամբ՝ պահելով հողն ու հայրենիքը։ Պահելով մեր բոլորի՝ անասունի վերածման ճանապարհին գտնվող հայի արժանապատվությունը։

Նիկոլն ու իր իշխանությունը չպե՞տք է ներողություն խնդրեն այդ տղերքից։ Այս ամենը սկսվել է Նիկոլի «Արցախն Ադրբեջանի մաս է» հայտարարությունից հետո, ու նրա շրջապատը շարունակել է (և շարունակելու է) նրան
«մեծարգո» ասել։

Տղերքից ներողություն չպե՞տք է խնդրի հայ հասարակությունը, որը 9 ամիս անտարբերությամբ նայում էր շրջափակված Արցախին։

Ներողություն չպե՞տք է խնդրեն 9 ամիս լռություն պահած ազդեցիկ հայերը, այդ թվում՝ Արցախի անունով բազմաթիվ միլիոններ աշխատածները։

Ներողություն չպե՞տք է խնդրի ԱԺ-ն, որը բացառիկ հանգստությամբ կառուցողական աշխատում էր ու Նիկոլին տալիս կենցաղային հարցեր, ընդհուպ մինչև՝ Արցախի անկումից մեկ շաբաթ առաջ։ Ու թող ոչ ոք չասի՝ չէինք պատկերացնում իրականությունը։ Անուններով կարելի է նշել գործիչների, ովքեր ասում էին ինչ է լինելու (Վ. Օսկանյան, Ա. Աշոտյան, Տ. Աբրահամյան, Կ. Վրթանեսյան, Ա. Զաքարյան, Վ. Հովհաննիսյան, Ս. Դանիելյան, Ա. Թևանյան. ներողություն եմ խնդրում բոլորից, ում անունը չեմ նշում, շատ են):

Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլը հնչեցրեց «Արցախը Ադրբեջանի մաս է», և դրանից հետո Երևանը չպայթեց՝ ընդվզման մեկ ակցիա տեղի չունեցավ։ Եթե մեր քաղաքական միտքը մեկ տարի առաջ սկսեր գրագետ ու ազնիվ պայքարը, շատ հնարավոր է, որ այսօրը չլիներ։ Բայց «պայքարի ռեսուրս չկա»,- ասում էին միլիարդատերերը, «դեռ ժամանակը չէ»- ասում էին իբր խելոքները։ Իսկ տղերքի ու Արցախի երեխեքի մեռնելու ժամանակը եկել էր։ Ստացվում է, որ մեր երկրում  միայն դրա ժամանակն է միշտ առկա։

Երբ Ռուբեն Վարդանյանը թողեց իր միլիարդներն ու բարեկեցիկ կյանքն ու գնաց Արցախ, ուրիշները հոդվածներ էին պատվիրում, թե շպիոն է՝ անգլիացու, ռուսի, չգիտեմ՝ էլ ում։ Ու դա անում էին սովորական խանդից։

Իսկ գիտե՞ք 9 ամիս շրջափակված Արցախի պայմաններում, երբ փորձ էր արվում կազմակերպել միջազգային հնչեղ ակցիաներ, քանի հայ հայտնի դեմքեր են հրաժարվել մասնակցել. «պայմանագիր ունեմ», «կարող է լավ չնայեն իշխանությունները», «մեզ  զգուշացրել են», «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «մի քիչ էլ սպասենք» ձևակերպումներով։

Դուք բոլորդ սպասեցիք։ Իսկ տղերքը չսպասեցին։ Եթե մի օր հայ ժողովրդի արժանապատվության վերականգնում սկսվի, ապա դա սեպտեմբերի 19-ին Արցախում կանգնած տղերքի շնորհիվ է, և ոչ միայն արցախյան ծագման։

300 սպարտացիների լեգենդը բոլորը գիտեն, բայց մի քանի օր առաջ նույնը կատարվել է Արցախում. մի քանի հազար տղերք կանգնել են ոչ միայն  իսրայելական, թուրքական, ռուսական լավագույն զենքով զինված 60 հազարանոց ադրբեջանական բանակի դեմ, այլև՝ «մեծարգոների խավի», անտարբեր հասարակության, Հ1-ից ֆաշիզմ տարածող քարոզչության, աններելի լռողների ու հայկական վերնախավերի մշտական-պատմական պրիմիտիվիզմի։

Բայց մի բան ուզում եմ ասել. շատերի համար սեպտեմբերի19-ից հետո կյանքը հաստատ փոխվել է, ու միայն նրանք իրավունք ունեն տղերքից ներողություն խնդրելու։

Մի բան էլ. քանի դեռ «մեծարգոների» կառավարությունը դպրոցական դասագրքերում չի վերախմբագրել պատմությունը, հիշեցնում եմ, որ Սարդարապատի ճակատամարտում առանցքային դեր են կատարել Արցախի ջոկատները և արցախյան հրամանատարները։ Ինչպես 1988-ից այդպես արեցին Հայաստանի տարբեր շրջաններից ու սփյուռքից հայեր՝ Արցախում։

Ու մի պատմական Գերագույն գլխավոր Մեծարգո կարողացավ հինգ տարում ներքին ֆաշիզմ սերմանել, հայաստանցի-արցախցի- սփյուռքահայ բաժանել, բզկտել ու բոլորին թշնամացնել իրար դեմ ու 2021 թվականին ստանալ 680 հազար ձայն, իսկ ընդհուպ մինչև այսօր՝ ունենալ թեև փոքր, բայց աջակցություն՝ «հանուն ինքնիշխանության»։ Արա, ձեր պատկերացրած «ինքնիշխանությունը» պարտադիր պետք է լինի հայրենիքի կորստով ու ուրիշ տղերքի կյանքերո՞վ։

Իսկ ունե՞նք արդյոք ինքնիշխանություն կամ գոնե արժանապատիվ հասարակություն վերականգնելու հույս։ Երևի ունենք, էս քանի օրը կերևա, եթե հասարակության տարբեր շերտեր սկսեն վերջապես հասկանալ, թե ինչ է կատարվել ու համարժեք արձագանքեն։ Դուրս գան փողոց՝ սկզբում ազատագրվեն իրենք,  որպես անհատ ու հետո ազատագրենք Հայաստանը։ Եվ մարդկայնորեն շատ հետաքրքիր է, թե ով կլինի այն մարդը, ում սիրտը չի դիմանա ու կորոշի որ ինքը այլևս չի կարող լինել Մեծարգոյի իշխանության մեջ՝ ու կտա հրաժարական։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց ՇվեյցարիանՄյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ)Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներՆախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն ԱսատրյանինՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԻսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի ԱլթունԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմացՏարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համարԲելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհԲագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումԱնգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղՄայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՉելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ ՖորեսթինԻնչո՞ւ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համարՎանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր ԳորդոյինՀրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներԹբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան (տեսանյութ)Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքըՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. ՍինեգուբովՄակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալունԱֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-իԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԳիտնականները նախազգուշացնում են աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ)Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ)ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններինԱզատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցինԾնվել է Անդրեի որդին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ էՄեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասինԱրեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանն Արագածի դպրոցում ստուգել է ծորակներն ու պատերի ներկը (տեսանյութ) Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի ՅոհաննեսոնինՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը կմեկնարկի մայիսի 13-ին․ դատարանը կքննի խափանման միջոցի հարցը․ փաստաբաններԳՇ-ում որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թ․-ի քարտեզները գաղտնի․ Տիգրան ԱբրահամյանՑավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Չեք նեղվո՞ւմ առաստաղի ցածրությունից․ Փաշինյանը ծանոթացել է դպրոցի դահլիճի ավարտական աշխատաքներին (տեսանյութ)Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ
Ամենադիտված