Ներկայումս ավելի շատ հնարավորություններ կան խաղաղության պայմանագիր կնքելու համար․ Ալիևը՝ Կլաարին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ Ալիևը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն ասել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի շատ հնարավորություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։
Կլաարն ասել է, որ դրական է գնահատում Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում կայացած հանդիպումը։
Հիշեցնենք՝ Կլաարը այս օրերին պաշտոնական այցով գտնվում էր Երևանում՝ զեկուցելու Արցախի շուրջ տեղի ունեցող ռազմական վերջին իրադարձությունները։