Սյունիքի Գյումարան գյուղի հարակից տարածքում գտել են մարդու կմախքի հատվածներ եւ անհետ կորած Վրեժ Դավթյանի հագուստը
Право![Սյունիքի Գյումարան գյուղի հարակից տարածքում գտել են մարդու կմախքի հատվածներ եւ անհետ կորած Վրեժ Դավթյանի հագուստը](/timthumb.php?src=disc/26-09-23/b943d52fa99d396c6a19d366292bc93d.jpg&w=780)
Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1977 թ. ծնված Վրեժ Դավթյանը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Սյունիքի մարզի Գյումարան գյուղի հարակից Հոռի գյոլ կոչվող տարածքում հայտնաբերվել են մարդու կմախքի հատվածներ՝ ակնհայտ գազանների կողմից հոշոտված վիճակում:
Նույն վայրում հայտնաբերվել է նաև հագուստ, որը Վրեժ Դավթյանի անհետ կորելու օրը եղել էր նրա հագին:
Կատարվում է նախաքննություն:
![](banners/armflix.jpg)