Սյունիքի Գյումարան գյուղի հարակից տարածքում գտել են մարդու կմախքի հատվածներ եւ անհետ կորած Վրեժ Դավթյանի հագուստը
Իրավունք

Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1977 թ. ծնված Վրեժ Դավթյանը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Սյունիքի մարզի Գյումարան գյուղի հարակից Հոռի գյոլ կոչվող տարածքում հայտնաբերվել են մարդու կմախքի հատվածներ՝ ակնհայտ գազանների կողմից հոշոտված վիճակում:
Նույն վայրում հայտնաբերվել է նաև հագուստ, որը Վրեժ Դավթյանի անհետ կորելու օրը եղել էր նրա հագին:
Կատարվում է նախաքննություն: