Զելենսկին հայտնի ֆուտբոլիստին իրեն խորհրդական է նշանակել
Լուսանկարներ![Զելենսկին հայտնի ֆուտբոլիստին իրեն խորհրդական է նշանակել](/timthumb.php?src=disc/27-09-23/f2aa7115e43652e33bf5e7184f332b6a.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հրամանագրով՝ նախկին ֆուտբոլիստ և ազգային հավաքականի մարզիչ Անդրեյ Շևչենկոն նշանակվել է իր անկախ խորհրդականի պաշտոնում։
Անդրեյ Նիկոլաևիչ Շևչենկոյին նշանակել Ուկրաինայի նախագահի խորհրդական (պետական սահմաններից դուրս)»,- ասված է նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված հրամանագրում։
Շևչենկոն Ուկրաինայի հավաքականը մարզել է 2016 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի օգոստոսը։ Մինչ այդ նա, որպես հարձակվող, հանդես է եկել Կիևի «Դինամոյում», իտալական «Միլանում» և անգլիական «Չելսիում»։ Նա 2004 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր է՝ որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ France Football ամսագրի։ Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացրել է 111 հանդիպում՝ դառնալով 48 գոլի հեղինակ։
![](disc/27-09-23/5a11ceb0a6b3487734489c98e2a8751e.jpg)
![](disc/27-09-23/6a559c847e7faaf3d28e95df6fb1ee9a.jpg)
![](disc/27-09-23/9ea51fd8f2925b3ddbb9601e0de666ab.jpg)
![](banners/armflix.jpg)