Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար![Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները](/timthumb.php?src=disc/28-09-23/b45dd6950f233cda771aef60c8c4a345.jpg&w=780)
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հանդիպել են արշավախմբի մոլորված անդամներին և ուղեկցել դեպի Պարզ լիճ:
![](banners/armflix.jpg)