Արցախցիներ, մի ընկճվեք առանձին հակամարդկային դեպքերից, գերակշիռ մասը սթափ է մտածում. Դանիելյան
ԲլոգոսֆերաՍիրելի Արցախցիներ, մի ընկճվեք առանձին հակամարդկային դեպքերից, գերակշիռ մասը սթափ է մտածում, ունի ազգային դիմագիծ, ծանր է տանում ձեր վիշտը` համարելով այն համազգային։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:
«Իսկ իմ արցախցի ընկերներին, գործընկերներին, ասպիրանտներին խնդրում եմ մի սպասեք իմ զանգերին, առանց վարանելու կապ հաստատեք ինձ հետ, միասին կփորձենք հաղթահարել բոլոր դժվարությունները` կապված ինչպես ձեր, այնպես էլ յուրաքանչյուր Արցախցու հետ։
Միայն մի վհատվեք` ի վնաս ձեր առողջության, Արցախն ամբողջությամբ ազատագրվելու է և` վերջնականապես։ Աստված ձեզ պահապան ...»,-գրել է նա: