ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Արտաքին ՔաղաքականՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Արցախից տեղահանված ՌԴ քաղաքացիների կապակցությամբ․
«Դեսպանությունը հրավիրում է Ռուսաստանի քաղաքացիների ուշադրությունը, ովքեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը և կորցրել են իրենց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը. նրանք դա կարող են վերականգնել դեսպանատան հյուպատոսական բաժնում։
Դա անելու համար նրանք պետք է կապ հաստատեն հյուպատոսական բաժին՝ զանգահարելով +374 77 495 001 արագ արձագանքման հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլ. հասցեին («փախստական ԼՂ-ից» նշումով)»: