Կանադան Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին է․ Կանադայի ԱԳ նախարար
Արտաքին ՔաղաքականԼեռնային Ղարաբաղում մտահոգիչ խորը ճգնաժամից բխող հրատապ կարիքները լուծելու համար Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության ֆինանսավորում է տրամադրում ԿԽՄԿ-ին։
«Կանադան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողքին է»,- X–ի իր էջում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։
Մարդասիրական օգնության մեջ 2,5 միլիոն դոլար նախնական ներդրումով Կանադան այնտեղ է աջակցելու առավել խոցելիներին, նշել է նա: