Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները Տուլայում են. ՌԴ ՊՆ
Արտաքին ՔաղաքականԱՊՀ ութ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները ժամանել են Տուլա, որտեղ ուրբաթ օրը տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն, գրում է Ռիա Նովոստին։
«Ութ երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Տուլա՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվեն ռազմական և մի շարք հարցեր՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ռազմատեխնիկական համագործակցություն, մտքերի փոխանակում կլինի նաև աշխարհում ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ»,- ասված է ուղերձում։
Տուլա են ժամանել Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները։