Թուրքիայում ահաբեկչության փորձ են կատարել․ ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել
Թուրքիա

Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել, հաղորդում է տեղական հեռուստատեսությունը։
Դեպքի վայր են ժամանել նախագահական պահակախմբի անդամները։
Թուրքիայի ՆԳՆ-ից հայտնում են, որ ՆԳՆ շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել՝ ահաբեկիչն իրեն պայթեցրել է շենքի մուտքի մոտ։