Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении В премьер-министра Словакии Фицо стреляли, он ранен Призываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: Захарова Запрет США на импорт урана из России начинает действовать с 12 августа Временные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: Бортников Перебранка в Парламенте Грузии переросла в потасовку Расмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира” В Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса Азербайджана 

Տեղահանված արցախցիները մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամար․ Փաշինյանը ներկայացնում է ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը:

Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հումանիտար կենտրոն»-ին, որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, Կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին,  հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

 Իհարկե հասկանալի է, որ այդ ճգնաժամային պայմաններում ամեն ինչ չէ, որ եղել է անթերի, բնականաբար, եղած կլինեն նաև որոշակի թերություններ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ և՛ հանրային արձագանքը, և՛ մեր դիտարկումները, և՛ այն փաստը, որ ըստ էության, ծայրահեղ ճգնաժամային իրավիճակ մենք չունենք որևէ տեղ, դրա ամենակարևոր աջակցությունն էր, ճգնաժամային իրավիճակ՝ հումանիտար առումով, բայց այն, ինչն ինքնին արդեն ճգնաժամ է, դրանից դուրս մենք ավելի սրված իրավիճակ չունենք»:

Անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցից ամենաառաջնային որոշումը վերաբերում է բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին առաջին անհրաժեշտ կարիքների համար դրամական  աջակցություն ցուցաբերելուն: «Տեղյակ եք, որ կայացվել է որոշում և հայտարարվել, որ Լեռնային  Ղարաբաղից յուրաքանչյուր բռնի տեղահանված, խոսքը վերաբերվում է և՛ երեխաներին, և մեծահասակներին, ամեն անձի հաշվով կտրվի 100 000 միանվագ դրամական աջակցություն: Մենք խնդիր ունենք այդ աջակցությունը հնարավորինս արագ հասցնել մեր քույրերին և եղբայրներին: Այս հարցում նաև նրանց աջակցության կարիքն ունենք, և ուզում եմ խնդրել, որ բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրներն այս պահից սկսած, նրանք, ովքեր չունեն բանկային, քարտային հաշիվներ, մոտենան իրենց ամենամոտ, ամենահարմար բանկ և այնտեղ բացեն քարտային հաշիվ՝ հետագայում նաև բանկային քարտ ստանալու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ, իհարկե, բանկային քարտ ստանալը կարող է որոշակի ժամանակ տևել, բայց հաշիվները կբացվեն արագ, և Կառավարությունը 100 հազարական դրամները միանվագ կփոխանցի այդ հաշիվներին, և մարդիկ արդեն իրենց անձնագրերով հասանելիություն կունենան դրանց։

Իսկ նրանք, ովքեր բանկային քարտեր ունեն՝ Կառավարությունը միանգամից առաջիկա շաբաթվա ընթացքում այդ գումարները կփոխանցի հաշիվներին և քարտերին: «Իհարկե գիտենք, որ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր փաստաթղթեր չունեն: Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան տեղեկանք վերցնեն Միասնական սոցիալական ծառայությունից, և այդ տեղեկանքի միջոցով արդեն հնարավոր կլինի բանկային, քարտային հաշիվ ունենալ, կամ այլ եղանակով գումարները հասանելի կլինեն բռնի տեղահանված մեր քույրերին, եղբայրներին և երեխաներին: Երեխաների պարագայում, իհարկե, նրանց տվյալները կամրակցվեն նրանց մայրիկների անուններին և մայրիկները երեխաների գումարները իրենց հաշիվներին նույնպես կստանան:

Հաջորդ որոշումը, որ մենք կայացրել ենք, վերաբերում է կեցության, բնակարանային ծախսերին աջակցությանը: Մենք որոշում ենք կայացրել, որ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 000 դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն: Շատ կարևոր է, որ նաև այս ծրագրից օգտվելու համար բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս արագ մոտենան բանկ և հաշիվները բացեն, որպեսզի մենք արդեն համապատասխան արագությամբ կարողանանք այդ գումարները փոխանցել:

Բայց նաև մինչև գումարների փոխանցումը, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ օրինակ, 5 հոգանոց ընտանիքի պարագայում՝ հոկտեմբերին նրանք կունենան պետության, Կառավարության կողմից 750 000 դրամի աջակցություն: Նաև կարծում եմ, որ այս գումարի, բյուջեի հաշվառումով նրանք կարող են նաև որոշակի գործողություններ ծավալել: Մասնավորապես, ովքեր գտնվում են ժամանակավոր կացարաններում, շատ լավ կլինի, որպեսզի արդեն սկսեն վարձով բնակարանների կամ բնակելի տարածքների վարձակալության փնտրտուքը: Իհարկե, նաև հանձնարարված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարաններն աջակցեն նրանց այդ հարցում: Շատ կարևոր է, որ մեր բազմաթիվ կամավորները կարողանան այնպես անել, որպեսզի պոտենցիալ վարձակալները և վարձով բնակելի տարածքներ տրամադրողներն իրար հանդիպեն և պայմանավորվածություններ ձեռք բերեն»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների աշխատանքի ապահովման խնդրի լուծումը: «Մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում, որ օրինակ, հանրակրթության ոլորտի մասնագետները ներգրավվեն, աշխատանքի ընդունվեն հանրակրթության ոլորտում, դպրոցներում, առողջապահության ոլորտի աշխատողներն աշխատանքի ընդունվեն առողջապահության ոլորտում: Նաև շատ կարևոր է, որ նախարարությունները թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունն ակտիվ տարածեն:

Իհարկե, աշխատանքի ընդունվելու որոշակի ընթացակարգեր կան, մրցույթներ և այլն, այդ ընթացակարգերը չեն զրոյացվի, բայց մյուս կողմից էլ մենք հնարավորինս կպարզեցնենք, որպեսզի գործող մանկավարժները հեշտացված ընթացակարգերով հնարավորություն ունենան աշխատանքի ընդունվել, նաև առողջապահության ոլորտի մասնագետներին է վերաբերվում, այլ ոլորտներին նույնպես: Դրա հետ կապված տրված են համապատասխան հանձնարարականներ»,- ասել է վարչապետը:

Այսօրվա խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև պետական կապիտալ ներդրումների իրականացմամբ զբաղվող կապալառու ընկերություններում առկա թափուր աշխատատեղերում ԼՂ մեր հայրենակիցներին ներգրավվելու հարցը: «Կապ կհաստատենք և կհավաքագրենք թափուր աշխատատեղերի վերաբերյալ նրանց պահանջարկը, նաև հումանիտար կենտրոնի եթերների ընթացքում հնարավորինս մատչելի այդ տեղեկատվությունը կտարածենք: Սա կարևոր պահ է, որովհետև եթե օրինակ, լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որևէ քաղաքացի տեսնում է, որ ենթադրենք Շիրակի մարզի որևէ բնակավայրում ուսուցչի թափուր աշխատանք կա, և ինքը կարող է այդ տեղում աշխատանքի ընդունվել, այս տեղեկատվությունը հնարավորինս շուտ պետք է նրան հասցնել, որովհետև նա արդեն պիտի պլանավորի, որ այդ բնակավայրում բնակելի տարածք կամ բնակարան վարձակալի և այլն, և այդպես շարունակ:

Ամեն ինչ պետք է անենք, որ այդ 750 հազար, կամ 10 հոգանոց ընտանիքի պարագայում 1.5 մլն դրամը, օգնենք նաև, որ մարդն էֆեկտիվ ծախսի, որովհետև խնդիրը միայն գումար ունենալը չէ, խնդիր է նաև այդ գումարն այնպես ծախսել, որ էֆեկտիվ լինի: Մասնավորապես, եթե մարդը պիտի տեղավորվի Շիրակի մարզի իքս գյուղում և այս պահին գտնվում է, օրինակ, Կոտայքի մարզի որևէ բնակավայրում, այս գումարները ծախսելիս էլ պետք է պլանավորի: Դրա համար, կարծում եմ, հումանիտար կենտրոնը, նրա հանրային կոմունիկացիան այս հարցերում շատ ակտիվ պետք է աշխատի, որպեսզի մարդկանց կարողանանք այս հարցում հնարավորինս աջակցել:

Էլ չեմ ասում, որ այդտեղ այլ հարցեր են առաջ գալիս՝ երեխայի դպրոցի խնդիրն է, այդ պարագայում ավելի խելամիտ կլինի երեխային միանգամից ընդունել այն բնակավայրի դպրոցը, որտեղ առաջիկա առնվազն 6 ամիսը պետք է բնակվեն, որպեսզի երեխաները կրկնակի սթրեսի չենթարկվեն։ Իհարկե ուսանողների խնդիրը նույն կերպ պետք է լուծվի, որպեսզի նրանք ինտեգրվեն մեր բուհական համակարգին, այսինքն նրանց կրթության գործընթացը չընդհատվի։ Նաև պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կրթության գործընթացում հնարավորինս աջակցություն ցուցաբերենք,  խթանենք բարձր առաջադիմությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ կարևոր և սուր խնդիրը, վարչապետի խոսքով, վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեծ թվով թոշակառուներին։ «Լավ լուրն այն է, որ նրանք մեծ մասամբ ունեն բանկային քարտեր և մենք նրանց աջակցություն ցուցաբերելիս հասանելիության հարցում մեծ դժվարություններ չենք ունենա։ Ֆինանսական առումով մեր մոտեցումն այն է, որ նրանք իրենց կենսաթոշակները շարունակեն ստանալ Հայաստանի Հանրապետությունում։ Այստեղ, սակայն, մենք զուտ իրավական խնդիր ունենք, կախված նրանց բռնի տեղահանվածի և փախստական լինելու կարգավիճակի հետ։ Մեր մոտեցումն այն է, որ գումարները կփոխանցենք և այդ գումարների հարցը հնարավորինս շուտ կլուծենք։ Եթե մինչ այդ իրավական հարցերում արդեն վերջնական լուծումներ ունենանք, շատ լավ, եթե չենք ունենա վերջնական լուծումներ, մարդու սոցիալական նվազագույն կարիքները կապահովենք, իրավական խնդիրները հընթացս կլուծենք, առանց այդ ընթացքում մեր հայրենակիցներին զրկելու որևէ աջակցության հասանելիությունից։

Ամփոփելով ասեմ, որ այսօր ամենակարևոր խնդիրը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ։ Կենտրոնական բանկն արդեն քննարկել է բանկերի հետ, որ այդ հաշվեհամարները բացվեն անվճար և հնարավորինս արագ։ Իհարկե նաև պետք է հետևենք իրադրությանը, եթե որևէ տեղ կտեսնենք, որ հերթեր են գոյանում, նաև մեր կամավորներին պետք է ուղղորդենք, որպեսզի նրանք հերթերը կառավարեն և մարդկանց օգնեն, որ ավելի լավ միջավայրում այդ գործողություններն իրականացնելու հնարավորություն ունենան և բանկերի բնականոն աշխատանքը որևէ կերպ չխաթարվի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие ПашинянуМишель выразил разочарование происходящими событиями в ГрузииСиловики в Тбилиси оттеснили демонстрантов от здания парламентаВременные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: БортниковПашинян: Настало время включить достигнутые с Азербайджаном договоренности в мирный договор и подписать егоПеребранка в Парламенте Грузии переросла в потасовкуPolitico: в Ирландии бездомные смогут голосовать на выборах в ЕвропарламентРасмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира”Армяне Дании встретили Пашиняна пикетом: Он - лжец, в РА нет демократииАрмения добилась огромного прогресса в укреплении демократических институтов: Никол ПашинянВ Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса АзербайджанаСпикер парламента Армении в Женеве встретится с коллегой из АзербайджанаУчастники шествия во главе с предстоятелем Тавушской епархии вернулись на площадь Республики ЕреванаСовместная работа по сохранению духовного и культурного наследия АрцахаПутин совершит свой первый зарубежный визит в Китай после переизбранияГенсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в РафахеМэр Еревана принял представителей Всемирного банкаСуд приговорил экс-министра нацэкономики Казахстана Бишимбаева к 24 годамВ Йемене в столкновениях между правительственными силами и хуситами погибли 10 человекШакира показала подросших сыновей от Пике«Свобода»: Российские пограничники больше не контролируют происходящее в Неркин ХандеСледуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилейGoogle Pixel может стать последним гвоздем в крышке гроба смартфонов Sony
Самое популярное