Այսօր Հարավային Կովկասում կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել. Ալիև
Ադրբեջան

Ալիևը կարծում է, որ Հարավային Կովկասում կարող է խաղաղության դարաշրջան սկսվել, գրում է Interfax-ը։
«Այսօր մենք կարող ենք թեւակոխել Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան։ Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, մենք այսօր ցույց ենք տալիս այս ամենը»,- ասել է Ալիևը՝ երկուշաբթի օրը Բաքվում ելույթ ունենալով Միջազգային տիեզերագնացության 74-րդ կոնգրեսի բացման արարողությանը։
«Երեք տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, մենք հասանք մեր հիմնական նպատակին։ Անցյալ ամիս մենք ամբողջությամբ հաստատեցինք մեր իշխանությունը ողջ տարածքում։ Մենք վերջ ենք դրել հակամարտությանը»,- ասել է Ալիևը։
Նա հայտարարել է, որ այն միջազգային կազմակերպությունները, որոնք պետք է ավարտեին հակամարտությունը, այս ուղղությամբ ոչ մի արդյունքի չեն հասել։ «ՄԱԿ-ի չորս բանաձևերը պահանջում էին հայկական բանակի ամբողջական, անհապաղ և անվերապահ դուրսբերում տարածքից։ Սակայն այս բանաձևերը թղթի վրա մնացին 27 տարի։ Կյանքերի գնով մենք ապահովեցինք այդ բանաձևերի իրականացումը»,- հայտարարել է Ալիևը։