Մանրամասներ՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
Արտակարգ Պատահար![Մանրամասներ՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից](/timthumb.php?src=disc/03-10-23/9b1dacd92e4f483140147e9270164858.jpg&w=780)
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:
Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Հ. Ս.-ն, Պ. Ա.-ն, Ա. Կ.-ն (ծնված 1984 թ.), Ա. (ծնված 1993 թ.) և Ա. (ծնված 1978 թ.) Ա.-երը, իսկ Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց՝ Ա. (ծնված 2016 թ.) և Ս. (ծնված 2011 թ.) Հ.-երը:
Փրկարարները երեք քաղաքացու դի մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
![](disc/03-10-23/aa34bcab06a6e67753d0f2f2a9d911b4.jpg)
![](disc/03-10-23/1edf315cd53a3357118f5cd1b727edb3.jpg)
![](disc/03-10-23/7d2b40095b2787efcb7576ac859f45d8.jpg)
![](disc/03-10-23/bfe196d8741bfc01803ec25feb44ca69.jpg)
![](banners/armflix.jpg)