Բաքվի ԶԼՄ-ները տարածել են գերեվարված Ռուբեն Վարդանյանի նոր նկարը (լուսանկար)
Ադրբեջան

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հանդիպել է գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք հրապարակել են նաև Վարդանյանի լուսանկարը։
Նշվում է, որ վերջինիս հնարավորություն է տրվել կապվել ընտանիքի հետ։
