Մակրոնը Նեթանյահուի հետ քննարկել է Իսրայելում իրավիճակը
Համաշխարհային Մամուլ![Մակրոնը Նեթանյահուի հետ քննարկել է Իսրայելում իրավիճակը](/timthumb.php?src=disc/09-10-23/77c0568199bec9b8daeb98fc5f63d6af.jpg&w=780)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում ևս մեկ անգամ դատապարտել է հրեական պետության դեմ իրականացված ահաբեկչությունները, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Նա [Մակրոնը] վերահաստատել է իր խստիվ դատապարտումը ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների կապակցությամբ և խորը մտահոգություն հայտնել պատանդների և վիրավորների ծանր վիճակի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
![](banners/armflix.jpg)