Դաշտավան գյուղի սկզբնամասում BMW-ն բախվել է ծառին. 5 վիրավորներից 3-ը անչափահասներ են
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Մարտիրոս Ա.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Դարակերտ-Դաշտավան գյուղամիջյան ճանապարահին՝ Դաշտավան գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մարտիրոս Ա.-ն, նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վարդան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Նարեկ Գ.-ն, 16-ամյա Միքայել Տ.-ն և 16-ամյա Հենզել Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: