Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին ԶԼՄ-ները հերթով միանում են Փաշինյանի այսօրվա ասուլիսի բոյկոտին. չեն լուսաբանելու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները Մեկնարկել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան «Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» 

Մենք հայրենիքի ամեն կտորը հանձնելուց ու ծանր զոհեր տալուց հետո մնում ենք ռեստորանային հասարակություն. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Նոր հարթակը շատ կարևոր է ազգային բուռն ինդենտիֆիկացիա սկսելու համար։ Եթե մենք կարողացանք վերագտնել մեզ, ապա պետականությունը և մեր պատմությունը ունենալու է ընթացք, եթե՝ ոչ, ապա ինչի՞ մասին է խոսքը, ինչի՞ մասին է մեր պայքարը։

Ես չեմ ուզում մտածել, որ մեր ազգային պոտենցիալը սա է, բայց եթե ուզում ենք, որ այդպես չլինի, պետք է աշխատել։  Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Նոր հիմնավորումներ՝ նոր հարթակի կենսական անհրաժեշտության մասին

Վերականգնել մեր պատմությունը

Մեր պատմությունը 2018-ին ընդհատվել է։ Մինչև 2018 –ը պատմություն էր՝ հակասական, հաջողություններով և ձախողումներով, 2018-ից սկսած՝ դա պատմություն չէ, աղետ է, իր՝ դեռևս չպարզված տեխնոլոգիաներով՝ դավադրության, հիմարության, դավաճանության, արկածախնդրության կամ այլ։

Խիստ կիրառական նպատակով է պետք է տարբերակել պատմությունը և աղետը, ու նոր հարթակը՝ որպես նոր իշխանության և նոր վերնախավերի պոտենցիալ էմբրիոն, շատ կարևոր է հենց հայ ժողովրդի պատմությունը, պատմական ընթացքը վերականգնելու համար։ Պուտին-Ալիև, Բլինկեն, Մակրոն, Շ. Միշել և այլն խոսում են մեր աղետի և սեփական հնարավոր օգուտների մասին։ Այստեղ չկա մեր պատմությունը։ Սեփական աղետում սեփական շահ չի լինում, աղետում չեն լինում ռազմավարական դաշնակից ու ռազմավարական շահեր։ Մեր խնդիրն է՝ վերականգնել մեր պատմությունը, որը լինելու է բարդ, ցավոտ, երկար ժամանակ մեր առաջ դրվող համեստ խնդիրներով, բայց՝ որը չի լինելու աղետ ու ունենալու է զարգացման տրամաբանություն։

Վերագտնել մեզ

Մենք ունենք հանրային շերտեր՝ գրագետ, կիրթ, որ իրենց երեխաներին տվել են լավ կրթություն, ունեն գենետիկա, ազգային մտածողություն, արժանապատվություն, քաղաքակիրթ աշխարհի մաս են։

Իսկ մյուս կողմից մենք գտնվում ենք ազգային փլուզման և ազգային դեգրադացիայի չդադարող պրոցեսում։ Ու այստեղ առանց վարանելու պետք է ասել, որ Նիկոլը միակ մեղավորը չէ, որովհետև Արցախը հանձնելուց հետո պետական համակարգից չեղավ գոնե մեկ հրաժարական, նրան շարունակում են դիմել «մեծարգո»-ով, և երկրում մոլեգնում է անարժանապատվության և անտարբերության մթնոլորտը, որը խիստ էպիզոդիկ ընդմիջվում է պարտադրված սգով։

Մենք, հայրենիքի ամեն կտորը հանձնելուց ու ծանր զոհեր տալուց հետո, մնում ենք ռեստորանային հասարակություն։

Տասնամյակներ առաջ Վրաստանի թեյի պլանտացիաներ աշխատանքի գնացող հայերի համար առանձնացված էր գնացքի վերջին վագոնը՝ որպես «թերի մարդկանց», սպիտակ հասարակությունից առանձնացված սոցիալական շերտի, ու գնացքավարը դրա մասին բարձրաձայն հայտարարում էր։

Հիմա մենք մեզ համար պետք է ճշտենք՝ մենք ո՞վ ենք։ Կարողանալո՞ւ է կրթված, ազգային-առաջադիմական շերտը վերցնել պետականության ղեկը և այդ տիպի հասարակություն ստանալ, թե՞ ոչ։

Երևանի ընտրությունները շատ խորքային դեգրադացիայի վկայությունն են, ուղղակի զուգահեռ ընթացող Արցախի ողբերգությունը ստվերեց այն։ Ի վերջո փաստ է, որ մեր հասարակության մի զգալի հատված ունի նոր հոգևոր հայր, նոր Նարեկացի, որն ապրում է օվկիանոսից այն կողմ ու կարող է նշանակել Երևանի քաղաքապետ, և ՀՀ պաշտոնական իշխանությունը պարտք է նրան։

Նոր հարթակը շատ կարևոր է ազգային բուռն ինդենտիֆիկացիա սկսելու համար։ Եթե մենք կարողացանք վերագտնել մեզ, ապա պետականությունը և մեր պատմությունը ունենալու է ընթացք, եթե՝ ոչ, ապա ինչի՞ մասին է խոսքը, ինչի՞ մասին է մեր պայքարը։

Ես չեմ ուզում մտածել, որ մեր ազգային պոտենցիալը սա է, բայց եթե ուզում ենք, որ այդպես չլինի, պետք է աշխատել։

Փոփոխությունների լայն պլատֆորմ

Փլուզումն այն ծավալի է ու այնպիսի խորության, որ մոնոթեմատիկ լոզունգներով իրավիճակի փոփոխություն հնարավոր չէ։ Նոր հարթակը պետք է կարողանա ձևավորել փոփոխությունների նոր, լայն պլատֆորմ, որը կներառի շատ ոլորտներ ու շատ հարցեր՝ ներքին հաշտությունից, համակեցության նոր կանոններից, անօրինական հարստությունները երկրի զարգացման վերադարձնելու խնդրից մինչև անվտանգություն, Արցախ, ոլորտային ռեֆորմներ։

Փոփոխությունների լայն պլատֆորմը պետք է ընդգրկի հայկական աշխարհի առկա մոտիվացված ներուժը, ազդեցիկ հայերին, լավ մասնագետներին, Ժամանակակից աշխարհի մասին գրագետ պատկերացումներ ունեցող դեմքերի՝ հենքում ունենալով Հայաստանը՝ որպես պետություն, և Արցախը՝ որպես չփակված թեմա»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին և ՀՀ-ն դարձնել ծայրագավառ Նորից պայթյունով ականազերծում են անելու. Տավուշեցիներին նախազգուշացնում է ՊՆ-նՔՊ-ական պատգամավորները Կիրանցի վերաբերյալ հարցերից նյարդայնանում են (տեսանյութ) ԶԼՄ-ները հերթով միանում են Փաշինյանի այսօրվա ասուլիսի բոյկոտին. չեն լուսաբանելու Դատախազը հերքեց Փաշինյանի պնդումները, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անելԱդրբեջանական «Baku.tv»-ն մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԴուբայի միջազգային մրցաշարում Շանթ Հարությունյանն առաջատարներին զիջում է կես միավորովՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Մեր պայքարաաղոթքը պարտվելու ելք չունի, որովհետև մեր պահանջը և մարդկային է, և ազգային. Դավիթ ԱմալյանՈՒՂԻՂ․ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները Թանկարժեք մետաղների գներն աճել ենՄեկնարկել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերըԲազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցումԲագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. ԴանիելյանՀրդեհ՝ Երևանում. հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է կնոջ մարմինՄայիսի 7-ի աստղագուշակԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՉնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց վարչական շրջանում (տեսանյութ)«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծովՕրվա խորհուրդ. Մայիսի 7Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ»Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափըԱմեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. մաս 203«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել«Հրապարակ». Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերումՀրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուԱյսօր, ժամը 17:30-ին մենք՝ մի խումբ բժիշկներով ավտոերթով մեկնելու ենք Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը միանալու. Գևորգ ԳրիգորյանՆախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից Փրկարարները Գորիսում մանկապարտեզի կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր «Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ամենադիտված