Մանյանն աշխարհի լավագույն դարպասապահն է․ Կոման
Սպորտ«Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն դարպասապահը։
«Ես կասկած չունեմ։ Ինձ համար Մայք Մանյանը հիանալի դարպասապահ է, աշխարհի լավագույն դարպասապահը»,- ասել է Կոմանը Telefoot-ին տված հարցազրույցում, հայտնում է armsport-ը։
28-ամյա Մանյանը «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 8 հանդիպում, որոնցում բաց է թողել 7 գոլ և 5 անառիկ պահել դարպասը։