«Հիմա ժամանակը չէ». Իսրայելը մերժել է Զելենսկու՝ համերաշխության այցի խնդրանքը
Համաշխարհային Մամուլ![«Հիմա ժամանակը չէ». Իսրայելը մերժել է Զելենսկու՝ համերաշխության այցի խնդրանքը](/timthumb.php?src=disc/16-10-23/586d84709ea6d4f152e6cb0f386c0757.jpg&w=780)
Իսրայելական կողմը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով ցանկություն է հայտնել «համերաշխության այց» կատարել Իսրայել։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 16-ին, հայտնել է The Times of Israel (TOI) թերթը։
«Զելենսկին խնդրել է այցելել՝ ի նշան համերաշխության Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, սակայն նրան ասել են, որ «այժմ հարմար ժամանակ չէ», հաղորդում է հրատարակությունը։
Իսրայել այցելելու Զելենսկու պլանների մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 12-ին։ Ինչպես այն ժամանակ նշել է Axios պորտալը՝ վկայակոչելով երկու երկրների աղբյուրները, Ուկրաինայի նախագահի գրասենյակը պաշտոնական հարցում է ուղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Ուկրաինայի նախագահի այցը համաձայնեցնելու խնդրանքով։
![](banners/armflix.jpg)