Ուզբեկստանն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության պայմանագիր են ստորագրել
ԱդրբեջանԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովի հրավերով այցելել է Բուխարա, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
Ստորագրվել է «Ադրբեջանի և Ուզբեկստանի ՊՆ-ների միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը»։