Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ) Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ) Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ) Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ Թիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն Սուրենյանց Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ Շարմազանով 

ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Աբովյան քաղաքի արվեստի դպրոցներ և թատրոն

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն  աշխատանքային այցով  ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը,  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ:

Առաջին այցելությունը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցն էր: Այստեղ  նախարարի տեղակալը տնօրեն Մարինե Կիրակոսյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին, քննարկել գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակությանն ուղղված մի շարք հարցեր: Նախարարի տեղակալը դասարաններում ներկա է եղել ուսումնական գործընթացին, ունկնդրել սաների կատարումները տարբեր գործիքներով, հնարավոր խնդիրների վեր հանման նպատակով զրուցել երեխաների և մանկավարժների հետ: Դանիել Դանիելյանը հանգամանորեն հետաքրքրվել է գեղարվեստական կրթություն իրականացնող հաստատություններում Արցախից բռնի տեղահանված երեխաների ընդգրկվածությամբ: Տնօրենի տեղեկացմամբ՝ երաժշտական դպրոցում առաջին իսկ օրերից կատարվել են արցախցի երեխաների գրանցումներ, որոնք սիրով հաճախում են դասերի:  Տնօրենը տեղեկացրել է նաև, որ ժողովրդական նվագարանների բաժնի ուսուցիչների կարիք կա դպրոցում, և այդ բաժինը զարգացնելու նպատակով անհրաժեշտ են մասնագետներ:

Դանիել Դանիելյանն արձագանքել է, որ կուսումնասիրվen ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալները, որոնք դասավանդում են ժողգործիքներ մասնագիտությամբ, և տեղեկատվությունը կփոխանցվի դպրոցին:  Նախարարը երաժշտական դպրոցի աշակերտների համար հանդես է եկել Արամ Խաչատրյանի մեծությունը կարևորող կարճ դասախոսությամբ և հրավիրել մայրաքաղաքի երաժշտական հաստատություններից մեկում միասին ունկնդրելու համերգային ծրագիր:

Դանիել Դանիելյանն այցելել է նաև Աբովյանի գեղարվեստի դպրոց, որտեղ նրան ուղեկցել է տնօրեն Արմինե Եղիազարյանը: Գեղարվեստի դպրոցում ևս նախարարի տեղակալը շրջել է կրթօջախում, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հետաքրքրվել գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության, մեթոդական և ուսումնական գործընթացներով: Նա շրջել է նկարչության, քանդակի, խեցեգործության դասարաններում, ներկա եղել ուսումնական պրոցեսին, դիտել երեխաների ստեղծագործական աշխատանքները, զրուցել նրանց և ուսուցիչների հետ: Գեղարվեստի դպրոցում արվեստի պատմության դասաժամին երեխաները ծանոթանում էին Այվազովսկու կյանքին և ստեղծագործություններին. որպես դասաժամի շարունակություն՝ Դանիել Դանիելյանն առաջարկել է ուսուցչին երեխաների հետ այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ և միասին դիտել  աշխարհահռչակ հայ ծովանկարչի ստեղծագործությունները:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի և  Աբովյանի համայնքի գործընկերների հետ Դանիել Դանիելյանը քննարկել է մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և առավել նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր:

Դանիել Դանիելյանի՝ Աբովյան կատարած այցը համընկել էր Գեղարվեստի դպրոցի նախկին տարիների սաների քանդակագործության և նկարչական  աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:   Հայ և ռուս ժողովրդների բարեկամության թանգարանում նախարարի տեղակալը ներկա է եղել «Աշնանային սալոն» ցուցադրության բացման արարողությանը, շնորհավորել մասնակիցներին բովանդակային ցուցադրության կապակցությամբ և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Շրջայցի վերջին կանգառը Աբովյանի դրամատիկական թատրոնն էր, որտեղ Դանիել Դանիելյանը դիտել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացված  «Գանձերի կղզի» ներկայացումը: Ավարտին նախարարի տեղակալը ծանոթացել է թատրոնի դերասանական կազմի հետ: Այնուհետև թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ քննարկվել են մարզում թատերական կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետք
Ամենադիտված