Արագածոտնում բախվել են BMW-ն, Mercedes Vito-ն և բեռնատարը. մահացածին դուրս են բերել փրկարարները
Чрезвычайный случайԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին բախվել են BMW, Mercedes Vito և Scania բեռնատար մակնիշի ավտոմեքեանաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ՝ Դմիտրի Պետրոսյանի, և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ:
Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դիատարին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։