Պաշտպանության համակարգում պետք է օգտագործել ռազմական ռացիաներ, ոչ թե հասարակ հեռախոսներ․ Պապյան
Հասարակություն![Պաշտպանության համակարգում պետք է օգտագործել ռազմական ռացիաներ, ոչ թե հասարակ հեռախոսներ․ Պապյան](/timthumb.php?src=disc/01-11-23/9a61a6ea61df4885b1ee0355a37a8bfc.jpg&w=780)
Պաշտպանության համակարգում պետք է լինեն ռազմական ռեացիաներ կապի հատուկ միջոցներ, ոչ թե սովորական հասարակ հեռախոսներ՝ ՊՆ կամ սմարթֆոն։ Այս մասին «Տեղեկատվական անվտանգության խնդիրները, կիբերհարձակման փորձերն ու կանխարգելիչ աշխատանքները» խորագրով ասուլիսին նշեց «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը։
Պապյանը նշեց նաև, որ իրենք չեն ասում՝ մի օգտագործեք հեռախոսներ․ «Օգտագործեք վերջին թարմացումներով, պաշտպանական միջոցներով հեռախոսներ և ունեցեք վարքականոն, թե ոնց եք գնում հանդիպումների, հեռախոսը որտեղ եք թողնում, ինչպես եք դա օգտագործում»,-ասաց նա։
![](banners/armflix.jpg)