Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ) Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանը Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ) Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ) Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.com 

«Սարոս մեր ուժն ու հպարտությունն է, մեր գանձը». Սարիբեկ Մկրտչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ Սարոն շատ աշխույժ էր, ակտիվ, ուրախ ու հումորով, խելացի, ընկերասեր, ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լիներ: Փոքր տարիքում անկարգություն համարյա չի արել»,- հուզմունքը ժպիտով հաղթահարելով՝ ասում է տիկին Լիլիթը՝ Սարոյի մայրիկը: Վերհիշում է՝ մանկապարտեզում դաստիարակը որդուն առաջարկում էր սեղանի վրա դհոլ նվագել, որպեսզի իրենք լսեն:

«Վեց տարեկանից դհոլի է հաճախել, ապրում էր երաժշտությամբ: Եղբայրս պրոֆեսիոնալ երաժիշտ է, և գեներով փոխանցվեց երաժշտության հանդեպ սերը: Սովորել է Նիկոլ Աղբալ յանի անվան դպրոցում: Ակտիվ ու աշխույժ աշակերտ էր, ամեն տեղ Սարոն պետք է ներկա լիներ: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, օտար լեզուները, ավելի հասուն տարիքում՝ պատմությունը: Ապրում էր այդ առարկայով: Դասը սովորում էր, գիրքն ինձ տալիս ու սկսում պատմել: Հետո ասում էր՝ մա՛մ, տեսնո՞ւմ ես, թե ինչեր ենք ունեցել, ինչեր ենք կորցրել: Սրտի այնպիսի ցավով էր խոսում դրա մասին դեռ դպրոցական տարիքից: Լավ էր սովորում դպրոցում: Սկսեց նաև զուգահեռ համակարգչային դասերի հաճախել: Իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: Կես տարի էր մնացել, որ պետք է ավարտեր ուսումը, զորակոչվեց զինվորական ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը:

Ծրագրավորումը և երաժշտությունը զուգահեռ «քայլելու» էին Սարոյի կյանքում: «Նախքան բանակ գնալն ընկերոջ հետ իր փոքրիկ ձայնագրման ստուդիան էր բացել: Արդեն փոքր քայլերով սկսել էին աշխատել մեծ նպատակներին հասնելու համար: Անսահման աշխատասեր էր, նպատակասլաց: Նախքան բանակ զորակոչվելը նաև վարորդական իրավունք էր ստացել»: 2019 թ. հունվարի 26-ին Սարոն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ Սանասարում (Կուբաթլու): «Այնտեղ իր երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ, մեկ ամիս հետո զանգեց ու տեղեկացրեց, որ իրեն տեղափոխում են Կապան: Շատ կապված էր Երևանի ու իր ընկերների հետ: Էրեբունիում ենք ապրում, միշտ ասում էր՝ ես արեշցի Սարոն եմ: Երբ պետք է նոր մեկներ ծառայության, զգում էի, որ ձգտում է մնալ, ասում էր՝ իմ քաղաքը, իմ ընկերները: Բայց ծառայությանը վերաբերվեց որպես պարտականություն, որը պետք է յուրաքանչյուր տղա իր կյանքում կատարի: Չի խուսափել ծառայությունից: Սարոն 2018 թ. դեկտեմբերին գերազանց հանձնեց թմբուկի քննությունը, պետք է «музвзвод»-ում ծառայեր, թմբկահար լիներ:

Ի դեպ, Զինուժի ռեպորտաժներից մեկում պատմել են իր մասին: Սարոս նվագում էր «Վահագն» դհոլահարների անսամբլում: Արդեն վիճակահանության օրը ներս էր մտել ու ասել, որ որպես երաժիշտ է եկել, նշել էին, որ գիտեն, բայց «музвзвод» չունեն: Մի քիչ կոտրվել էր: Հայրիկը հետը զրուցեց, հուսադրեց՝ ասելով, որ կարևորը՝ խաղաղ է ամեն ինչ, հանգիստ կծառայի: Երբ տեղափոխեցին Կապան, մի տեսակ ավելի հանգիստ էինք: Ծառայության ժամանակ այնքան էր հմտացել, որ վեց ամիս անց կրտսեր սերժանտի կոչում ստացավ»: Սարոն հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար: «Շատ հանգիստ ու լավ ծառայում էր, երբեք չի տրտնջացել»: Քիչ-քիչ տեղափոխվում ենք պատերազմական օրեր: «Օգոստոսի վերջն էր, Սարոն զանգեց: Համարյա մեկ տարի կլիներ, ինչ իրեն չէինք տեսել, նաև համավարակի պատճառով: Ասաց՝ մա՛մ, պոպոքի մուրաբա եմ ուզում: Միշտ տատիկն է պատրաստում մուրաբան, նա էլ այդ տարի Հայաստանում չէր: Սարոյին ասացի՝ խանութից կգնեմ, կուղարկեմ:

«Չէ, մա՛մ, ես քո սարքածն եմ ուզում»: Գնեցինք, պատրաստեցինք մուրաբան և այլ իրերի հետ ուղարկեցինք իրեն: Այդ ժամանակ նաև ասաց, որ գնալու են Ջրական զորավարժությունների: Ամեն գարնանը և աշնանը մեկական ամիս Կապանից գնում էին Ջրական զորավարժությունների: Սեպտեմբերի 7-ին ճանապարհ ընկան: «Մա՛մ, մեկ ամիս կմնանք, հոկտեմբերի 7-ին հետ կգամ: Հոկտեմբերի 23-ին էլ իր 20-ամյակն էր: Իրենց գնալուց 20 օր հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Տղաները լինում են Հոռովլու գյուղում, որն Արաքսի աջ ափին է: Հենց առաջին օրը մեքենան թիրախավորում են, հարվածում, սակայն, բարեբախտաբար, ներսում զինվորներ չեն լինում: Չորս օր տղաները պայքարում են: Որքան ճիշտ է լինում իրենց հաշվարկը: Ընկերներն են պատմում՝ «մեծ հավանականությամբ, մերոնք նաև ռազմաբազայի են հարվածել»: Պատմում են, թե ինչպես են կռվել: Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Սարոս զանգեց: Բնականաբար, առաջին հարցերս էին, թե ինչ է կատարվում:

Մի րոպե դադար առավ՝ մա՛մ, ի՞նչ է եղել որ: Հարցնում եմ՝ ինչո՞ւ ես կամաց խոսում, արձագանքում է՝ վերմակի տակից եմ խոսում, տղերքը քնած են: Սեպտեմբերի 30-ին կրկին թեժ մարտի մեջ են լինում: Ինը հոգով մի մեքենա են նստում, որ տեղափոխվեն, բայց երեկոյան ԱԹՍ-ն ֆիքսում է մեքենան: Ողջ մնացած տղաներից մեկը եկել է մեր տուն, պատմեց՝ Սարոյին ասացի, որ իմ կողքին նստի, պատասխանեց՝ ես իմ գրադի վրա կնստեմ: Զինուժի պատրաստած տեսանյութում էլ է ասում՝ գրադն իմ ընկերն է դարձել, ես առանց իրեն իմ կյանքը չեմ պատկերացնում»: Սարոն և ընկերները զոհվում են սեպտեմբերի 30-ին: «Այդ օրն անընդհատ իրեն էի զանգում, բայց իմ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: Հոկտեմբերի 2-ի գիշերը ես վերջինն էի, ով իմացավ Սարոյի զոհվելու մասին»: Սարոն շուտ է տուն «վերադառնում», կարծես թե դա կարող է սփոփանք լինել: Այո, սփոփանք է, չէ՞ որ ծնողներ կան, որոնք դեռ սպասում են իրենց որդիներին:

2021 թ. հունվարին Սարոյի հրամանատարն այցելում է իր զինվորի ընտանիքին, տեղեկացնում, որ Կապանի զորամասում անմահացած տղաների հիշատակին խաչքար են տեղադրելու, հույս հայտնում, որ ծնողները ևս կմեկնեն զորամաս: Մայրիկն ասում է՝ «չգիտեմ, թե որտեղից, բայց մեր մեջ ուժ գտանք ու գնացինք»: Սարոն երկու քույրիկ ունի: Ընտանիքը գտել է ապրելու բանաձևը՝ ապրել հանուն աղջիկների: «20 տարի պահածս Սարոս 20 վայրկյանում ձեռքիցս գնաց: Անտանելի ցավ է: Հայրիկների մեջքը կոտրված է, մայրիկների թևերը՝ կտրված: Մտածում էի, որ չեմ ապրի Սարոյից հետո: Բայց հետո անընդհատ նայում էի աղջիկներիս, ասում՝ ես որ չլինեմ, բա իրենց ո՞վ է պահելու: Եռաբլուրից վերադառնում էինք տուն, ու ներսումս մի հարց էր պտտվում՝ ես որ չլինեմ, իմ երեխայի «տունն» ո՞վ է մաքուր պահելու, նրա անունն ապրեցնելու: Մեռնելու իրավունք չունենք, պետք է ապրենք հանուն Սարոյի, ապրել՝ մտածելով, որ Սարոն կա: Երևի թե հենց դա է ուժ տվել, որ կարողանանք այս ճանապարհն անցնել: Գլուխներս չենք կախում, ինչո՞ւ կախեմ, երբ նման հզոր տղա ունեմ: Իմ Սարոն մեր ուժն ու հպարտությունն է, մեր լույսն ու հույսն է, մեր գանձը: Պահեր են լինում, երբ շատ նեղված եմ լինում, կարծես մի տեղից ուժ եմ ստանում, մտածում եմ՝ Սարոս է»:

Յուրաքանչյուր զրույցի ավարտին կարմիր թելի պես մի միտք է շրջանառվում բոլոր զրույցներում՝ «ինչպիսի տղաներ զոհվեցին այս պատերազմում, շատերը, բարեբախտաբար, վերադարձան, բայց կյանքները գլխիվայր փոխված»: Տարիներ անց տղաները ծաղկեցնելու էին մեր երկիրը, սերունդ էին ունենալու, տիկին Լիլիթը նշում է՝ Սարոյիս ասում էի՝ որքան սիրուն երեխաներ ես ունենալու: Իսկ հիմա Սարոյի մասին անցորդներին պատմում են նրա շենքի բակում տեղադրված խաչքարն ու ցայտաղբյուրը:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Սարիբեկ Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան
Ամենադիտված