Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի․ Ջաբարով
Արտաքին Քաղաքական![Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի․ Ջաբարով](/timthumb.php?src=disc/02-11-23/05c2d06eba04e4c9cb4061add2b54a6a.jpg&w=780)
Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վերաբերյալ։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ արձագանքելով ՀՀ իշխանությունների առաջարկին՝ կնքել համաձայնագիր, որը հնարավորություն կտա շրջանցել Հռոմի ստատուտը։
«Կարծում եմ, որ մեր և Հայաստանի միջև ՄՔԴ-ի հետ կապված լրացուցիչ պայմանավորվածություն չի լինի, մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը, ինչո՞ւ պետք է այս հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր քննարկենք», - ասել է նա «Соловьев Live»–ի եթերում։
«Եվ եթե ցանկանում ենք շարունակել ապրել խաղաղության մեջ, բարիդրացիություն պահպանել, միմյանց օգնություն և փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու իրենց որոշումը»,- հավելել է Ջաբարովը։
![](banners/armflix.jpg)