Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է 

Երեկ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով երևի ամենաառանցքային նիստն էր. Մելիքյան

Բլոգոսֆերա

Երեկ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով երևի ամենաառանցքային նիստն էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 «Օգտվելով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հնարավորությունից՝ մենք միջնորդել էինք դատարան հրավիրել փաստացի Արմենի մահավճիռը ստորագրած անձին՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին։

Դատարանում շատ հետաքրքիր բաներ պարզվեցին։

Նախ, փորձագետին հարցրեցինք հետևյալը՝ հնարավո՞ր է փորձագետի եզրակացության «հետևություններ» հատվածում գրել ինչ-որ միտք, որի մասին ՈՉԻՆՉ գրված չէ եզրակացության հետազոտական հատվածում։ Բնականաբար պատասխանեց՝ ոչ։

Հետո հարցրեցինք՝ բա ինչպե՞ս կբացատրեք, որ ձեր ստորագրած եզրակացության «հետևություններ» հատվածում գրել եք, որ արմենը «ազգային թշնամանք է հարուցել», բայց եզրակացության հետազոտական հատվածում այդ մասին ՈՉԻՆՉ չեք գրել։ Անգամ «թշնամանք» բառը ընդհանրապես չեք էլ գործածել։ Պատասխանեց՝ դե կրկնաբանությունից խուսափելու համար։ Հետո ավելի «հետաքրքիր» շրջադարձ եղավ։ Փորձագետը մտածեց-մտածեց ու նշեց, որ չպետք է գրեր «ազգային թշնամանք». ճիշտը «ներազգային թշնամանք» գրելն էր։

Մենք մի տարի է մեզ ճղում էինք, ասում էինք՝ շիրակցին, արարատցին, արցախցին, սյունեցին «ազգ» չեն՝ ո՞նց եք ասում «ազգային թշնամանք»։ Ասում էին՝ մենք ի՞նչ։ Հենա՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսորն է ասել։ Իսկ հիմա դոկտոր-պրոֆեսորը ասում է՝ «չէ. «ներազգային» պիտի լիներ»։ Իսկ «ներազգային»-ը հանցակազմ չէր պարունակում։

Հիշեցնեմ, որ եզրակացության մեջ չգիտես որտեղից հայտնված այդ «ազգային թշնամանք» բառերը Արմենին կյանք արժեցան։

Անցնենք առաջ։ Հարցրեցինք՝ դոկտոր-պրոֆեսոր, Դուք ամբողջ ելույթն ե՞ք լսել, թե՞ միայն ինչ-որ հատված։ Պարզվեց՝ միայն ինչ-որ հատված։ Հարցրեցինք՝ բա ձեր իսկ մեջբերած մասնագիտական գրքերում ասվում է, որ պիտի ամբողջը ուսումնասիրեք, որ ճիշտ ընկալեք խոսքը։ Ասում է՝ «այո՛, դա լեզվական փորձաքննության հիմնարար սկզբունք է։ Բայց ես լսել եմ այն, ինչ ինձ տվել են» ։ Պարզ է, չէ՞, որ կոնտեքստից կտրել-տվել են այն, ինչն իրենց պետք էր։

Եվ վերջում ամենաթերևս ամենակարևորը։ Ասում ենք՝ պրոֆեսոր, քանի՞ օրում եք կատարել փորձաքննությունը։ Ասում է՝ մոտ տասը. ավելի կարճ ժամանակում անհնար էր։ Ասում ենք՝ հնարավոր է՞ երեք օրում արած լինեիք։ Ասում է՝ բացառված է։ Հետո բացում ենք թղթերը ու ի՞նչ ենք տեսնում. ուրբաթ օրը պրոֆեսորին ներգրավել են փորձագետ, իսկ երեք օրից՝ երկուշաբթի օրը, թուղթն արդեն ստորագրած էր։ Նույն օրը՝ մայիսի 16-ին, Արմենին խայտառակ ձևով ձերբակալում են, ստորացնելով բերում են բաժին, դա տեսագրում-քցում են համացանց։

Ուղիղ երկու ամսից էլ տեղի ունեցավ ողբերգությունը… Որովհետև չգիտես՝ որտեղից, չգիտես՝ ում դրդմամբ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի եզրակացության մեջ «հայտնվեցին» «ազգային թշնամանք» բառերը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը
Ամենադիտված