Քննարկվել են «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրին առնչվող բնապահպանական, սոցիալական հարցեր
Հասարակություն![Քննարկվել են «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրին առնչվող բնապահպանական, սոցիալական հարցեր](/timthumb.php?src=disc/09-11-23/f2c8942d08464caa6618f7dc70dcbc13.jpg&w=780)
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. նոյեմբերի 2-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում և նոյեմբերի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարպաս բնակավայրում տեղի ունեցան Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ հանրային քննարկում): Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Հանդիպումներին մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, ՇՄԱԳ հաշվետվություն մշակող խորհրդատուի, շահառու համայնքների և բնակավայրերի ներկայացուցիչներ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրին առնչվող բնապահպանական, սոցիալական և տեխնիկական հարցեր։ Բոլոր շահառուները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները»,- հայտնում են հիմնադրամից։
![](banners/armflix.jpg)