Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում է Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան 

Պետական պարտքի ծանրաձողի ավելացող կշռաքարերը․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, որպես կանոն, դեմ էր արտահայտվում արտաքին պարտքի ավելացմանը։ Ընդ որում, իրեն հատուկ պաթետիկ, ծայրահեղական գնահատականներով: Օրինակ՝ 2016 թվականին նա ահազանգում էր, որ պետական պարտքի ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ դոլարի սահամանագիծը, և 1 մլրդ դոլարի չափ գումար Հայաստանը պետք է ծախսի միայն պարտքի սպասարկման համար։ Ավելին, նա առաջ էր քաշում նաև ՀՀ արտաքին պարտքի վերակառուցման թեման։ «Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը»,- հայտարարում էր ընդդիմադիր Փաշինյանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, երբ արդեն իշխանության ղեկին է, Փաշինյանը ոչ միայն չի հետևում իր նախկին դիրքորոշմանը, այլև պետական պարտքի ավելացման հարցում մեկը մյուսի հետևից ռեկորդներ է ապահովում։ Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ ֆինանսական բեռ է իր վրա վերցրել Հայաստանը։ Բայց այսքանից հետո Փաշինյանի կառավարությունը ոչ միայն կանգ չի առնում, այլև շարունակում է խրախուսել նոր վարկերի ներգրավումը։ Ավելին, Փաշինյանն այս ամենը նույնիսկ գնահատում է որպես դրական երևույթ՝ ասելով. «Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:

Բայց պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ի, Իտալիայի կամ Ճապոնիայի պես զարգացած երկրները կարող են իրենց թույլ տալ ՀՆԱ-ն գերազանցող պարտք ունենալ, քանի որ իրենց տնտեսությունն ի վիճակի է կրել այդ բեռը, թեև պարտքի մեծ ծավալը էական բեռ է նաև նրանց համար։ Ու չնայած նույն ԱՄՆ-ը ունի աշխարհում ամենախոշոր տնտեսությունը, այդուամենայնիվ, Վաշինգտոնում լուրջ քննարկման թեմա է պետական պարտքի բեռը, դրա համար էլ ԱՄՆ Կոնգրեսում միշտ դժվարությամբ է հաստատվում ամեն տարվա պետական բյուջեն։ Ու օրակարգային հարց է դարձել այն թեման, որ ԱՄՆ վարչակարգերը պետք է կրճատեն իրենց ծախսերը, դադարեն նոր պարտքեր ներգրավելուց ու անցնեն խնայողական ռեժիմի։ Բայց Հայաստանում պետական պարտքը կրճատելու թեման ոչ միայն ընդհանրապես օրակարգից դուրս է իշխանությունների համար, այլև վերջին շրջանում նրանք առավել մեծ արագությամբ են մեկը մյուսի հետևից վարկեր ներգրավում։

Միայն նոյեմբերի 9-ի նիստի ժամանակ կառավարությունը հավանություն տվեց միանգամից երկու վարկի ձեռքբերմանը: Առաջինով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր վարկային համաձայնագիրը՝ 60 միլիոն եվրո արժողությամբ: Երկրորդը վերաբերում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը, որով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության վարկ տրամադրելուն։ Մյուս կողմից էլ՝ այս ընթացքում ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որով Հայաստանի համար հասանելի կդառնա լրացուցիչ 24,3 մլն դոլարի գումար։

Իսկ ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը այդքան շտապում նոր վարկեր ներգրավելու հարցում։ Թերևս քպական իշխանությունները վարկերի հաշվին մի շարք նախագծեր իրականացնելու միջոցով փորձում են խլացնել հանրության շրջանում գեներացվող դժգոհությունները։ Արցախի կորստի արդյունքում միլիարդավոր դոլարների վնասներ ենք կրել, ինչի հետևանքները դեռ տարիներ շարունակ զգացվելու են։ Սակայն մեր կառավարությունը մի քանի միլիոն դոլարի ծրագրերով՝ դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելով, ճանապարհներ ասֆալտապատելով կամ արցախցիներին որոշակի աջակցություն տրամադրելու միջոցով փորձում է ցույց տալ, թե յուրահատուկ ոչինչ տեղի չի ունեցել, իսկ տնտեսությունը զարգանում է։ Բայց ամենավատն այն է, որ ներգրավված վարկերը ուղղվում են միայն ամենապրիմիտիվ ծրագրերի ուղղությամբ և միտված չեն տնտեսության որոշակի ճյուղերում երկարաժամկետ զարգացման հեռանկար ապահովելուն։

Այսինքն, վարկերը միտված են միայն տվյալ պահին կարճաժամկետ արդյունքներ ապահովելուն, և եթե պետք լինի, հետագայում արդեն նոր վարկեր կարող են վերցնել։ Մյուս կողմից էլ՝ նոր պարտքեր ու վարկեր վերցնելու եղանակը գործողությունների ամենահեշտ տարբերակն է, որը հատուկ ջանքեր չի պահանջում և չի ենթադրում եղած ֆինանսական հոսքերի ել քերի ու մուտքերի խիստ վերահսկողություն, ռեսուրսների արդյունավետ, թիրախային օգտագործում՝ բացառելով վատնումներն ու չարաշահումները։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 11,322 մլրդ դոլար՝ տարեկան աճը արագացնելով 9,9 %-ից մինչև 14 %։

Իսկ մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացել է մինչև 3,8 հազար դոլար՝ նախորդ տարվա 3,4 հազար դոլարի դիմաց։ Եթե այսպիսի պատկերին գոնե մոտ պատկեր լիներ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը աղմկոտ ընդդիմադիր էր, ապա դժվար չէ պատկերացնել, թե նա ԱԺ ամբիոնից ինչպիսի հաճույքով անարգանքի սյունին կգամեր հանրության հաշվին պարտք վերցնողներին։ Սակայն այդ նույնն արդեն իրեն կարելի է, չէ՞ որ ինքը առանձնաշնորհյալ է։ Ու այսքանից հետո իշխանությունների համար արդարացում է այն պնդումը, թե կանխատեսում են, որ, իրենց հաշվարկներով, պետական պարտքը 2024 թվականին ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ լինելու է ընդամենը 48,4 տոկոսի մակարդակում։

Բայց պետք է հաշվի առնել, որ ներկայում դրամը դոլարի նկատմամբ արժևորված է, և եթե հանկարծ դրամը սկսի հետ վերադառնալ իր նախկին վիճակին, ապա պետական պարտքի մասնաբաժինը կտրուկ կավելանա, ու կբարդանա պարտքի մարումը։ Իսկ պետական պարտքի մարման դժվարությունները հետագայում լուրջ խոչընդոտներ կարող են ստեղծել տնտեսական աճի ապահովման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան ՀակոբյանԼեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԱյս շարժումը հայրենիք ունեցողներինն է՝ զերծ որևէ գույնից ու կողմից, սա գողացված ուրախության շրջան է Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Այս շիրիմների մոտ եմ ասում՝ մեր շարժումը զերծ է գույներից ու ուղղորդումներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել այնՓաշինյանին չանչելու ենք, ինքն է մեզ սեղմել անկյուն, նա հային հայի դեմ կհանի, հանգիստ չի հանձնելու Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Մայիսի 5 Ամբերդի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՈղբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանըԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՍրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում էՌուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար Ղազարյան
Ամենադիտված