ԵՄ ԱԳՆ խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Արտաքին Քաղաքական![ԵՄ ԱԳՆ խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի ԱԳ նախարար](/timthumb.php?src=disc/13-11-23/6863a744ba8aa1264e2588071281c496.jpg&w=780)
ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունը:
Այս մասին Բրյուսելում ասել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Կարևոր է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ամրապնդելով Եվրամիության դիտորդական առաքելության ամրապնդման և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Ժամանակն է դա անելու»,- ասել է Կոլոննան:
![](banners/armflix.jpg)