Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ալմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Անվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ) «Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ) 

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը, պատգամավորները դժգոհ են

Կառավարությունը առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին քաղաքացիներին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր, մինչև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիական համակարգի ներդրումը։  

Ազգային ժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ղազարյանը նշեց, որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հետագայում Կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների և երկրում  ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները։

«Առաջարկվող նախագիծն առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր, մինչև համակարգի ամբողջական արդիականացումն ու ներդրումը»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև հիշեցրեց, որ 2022-ին տեղի է ունեցել տեղեկատվական համակարգերի խորհրդի նիստը, որով հաստատվել են նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման, անվտանգության պայմանները, մրցույթի շրջանակները:

Ղազարյանը նշեց, որ նիստի ընթացքում խորհուրդը վերահաստատել է նոր համակարգի ներդրման մշակման նախընտրելի ձևաչափը, այն է՝ արտապատվիրակումը հանրային-մասնավոր գործընկերության միջոցով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացված նախագծի ժամկետների մասով մտահոգություն հայտնեցին, քանի որ այն մի քանի անգամ քննարկվել է ԱԺ-ում, անգամ նշվել է, որ հարցը վերջին անգամ է քննարկվում, սակայն կրկին նախատեսված ժամկետներից ուշացել է: Իսկ ժամկետ էր սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը:

«Ինչքա՞ն ժամանակ հետո քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր ստանալ»,- մասնավորապես հարցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:  

Արմեն Ղազարյանը հայտնեց, որ նույնականացման քարտերի և հին նմուշի անձնագրերի տրամադրումը չի դադարեցվել և կշարունակվի՝ մինչև համակարգի ամբողջությամբ ներդրումը: Իսկ թե երբ կսկսվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, Արմեն Ղազարյանը հստակեցրեց՝ նշելով, որ աշխատանքը կատարվելու է փուլերով և ժամկետ նշելը դժվար է:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս անդրադարձավ խնդրին։

«Սա շատ մեծ խնդիր է: Էլ չեմ ասում օդանավակայաններում տեղի ունեցողը, երբ անձնագրերով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, գնում են, բացում են, նայում են, հասկանում են: Ամաչում էլ ես ասել, որ դու պետական պաշտոնյա ես: Դիվանագիտական անձնագրերը՝ նույն վիճակում»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով զբաղվել հարցով՝ որպես առաջնային խնդիր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Ամենադիտված