Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետ Բագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչը Ուզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել Սրբազան Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ) Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ Շարմազանով Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան մասնակցելու վարույթով 2 անձ կալանավորվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ քրեական հեղինակություն հանդիսացող Հ․Ս-ն ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որը գործել է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը եղել է բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը։

Այնուհետև Հ․Ս-ն, մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելու և անօրինական օգուտ ստանալու նպատակով, երեք անձից ստացել է անօրինական օգուտներ, որոնցից մեկից վերցրել է տրանսպորտային միջոց, ինչպես նաև ձեռնամուխ է եղել  հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող մի շարք վեճերի լուծմանը։

Բացի այդ, Հ․Ս-ի կողմից ստեղծված և ղեկավարված քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված Գ․Ա-ն, ով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով, ձեռնամուխ է եղել անօրինական գործողությունների միջոցով մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելուն և անօրինական օգուտ ստանալուն։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Ս-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը և ղեկավարելը), Գ․Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ․Ս-ի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող, Սպիտակ համայնքի բնակիչ Մ․Դ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով «Տրիհեքսիֆենիդիլ» հոգեմետ նյութ պարունակող 48 հատ հաբ, որից հետո վերջինս ձերբակալվել է։

Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը անջատվել է վերոնշյալ քրեական վարույթից, միացվել է նույն քննչական բաժնում Մ․Դ-ի կողմից կատարված առերևույթ հանցանքների կապակցությամբ քննվող մեկ այլ քրեական վարույթի, որի շրջանակներում Մ․Դ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)  և 396-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով խոշոր չափերով հոգեմետ նյութ ձեռք բերելու և պահելու համար)։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ Մ․Դ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն ՀովասափյանՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջՏավուշյան պայքարը հասնում է Երևան Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատԿիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ)Ուժեղ անձրևների հետևանքով տուն է վնասվել, մարդիկ ջրալցված տանն են մնում, ոչ ոք չի արձագանքում այս փաստին․ ահազանգ (տեսանյութեր)Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըՄի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններՖրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ ԵրևանՍփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանըՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբանԳետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Մասիսը 1-ին օրից` իր ղեկավարի գլխավորությամբ, կանգնած է եղել արցախցու կողքին. համայնքապետարանի ներկայացուցիչ Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Մետաքսե ՀակոբյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Արցախցիները պետք է վերադառնան Արցախ, առանց ադրբեջանցիների. Հայկ ԲաբայանՀայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, մեր տուն. ստեփանակերտցի կին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են Մարկ ՔեմերոնինՎթարային ջրանջատում Երևանում և ԱրմավիրումՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը
Ամենադիտված