Պուտինը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին
Աշխարհ![Պուտինը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին](/timthumb.php?src=disc/17-11-23/44594c702d6fb04cd6353bba797941bc.jpg&w=780)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին։
«Ես շուտով կլինեմ Մինսկում, որտեղ մենք միջոցառում ենք անցկացնում ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում մշակութային ֆորումի լիագումար նիստի ժամանակ։
Սանկտ Պետերբուրգի իններորդ միջազգային մշակութային ֆորումը տեղի է ունենում նոյեմբերի 16-ից 18-ը։
![](banners/armflix.jpg)