«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու
Հայկական Մամուլ![«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու](/timthumb.php?src=disc/18-11-23/ed72639147e7824a6a809ac1da36f00a.jpg&w=780)
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու։ Նրանից հետո հանձնաժողովը որոշել է ծանուցել նաեւ ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, ում պատերազմից հետո մեղադրանք էր առաջադրվել։
Անդրանիկ Քոչարյանը որոշել է Ջալալ Հարությունյանով եզրափակել հանձնաժողովի աշխատանքները, իսկ դեկտեմբերի սկզբին կհայտարարվի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը, դրանից հետո երկամսյա ժամկետում էլ խորհրդարանին կներկայացվի զեկույցը։
Հիշեցնենք, որ Շահրամանյանը քննիչ հանձնաժողով է գնալու նոյեմբերի 24-ին, իսկ ընդդիմությունը պնդում է, որ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է օգոստոսին, եւ այժմյան գործողություններն իրավասությունների գերազանցում են»:
![](banners/armflix.jpg)