Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չեմ մեղադրելու. Սամվել Բաբայան Առաջ մարդուն ավելի շատ ձեռնտու էր տուգանքը վճարել, բայց շինթույլտվություն չստանալ. փոխնախարար Ռուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն է Ապօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս Շատ խելոք ընդդիմություն ունենք, ապագան տեսնում են, ծրագրեր ունեն... Սամվել Բաբայան Երևանի այսօրվա լուսաբացը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Սամվել Բաբայանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին 1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետում Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա․ Փաշինյանը՝ ուղերձը օրվա առիթով 

Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը»՝ ՀՀ իշխանությունների հերթական քարոզչական փուչիկ

Վերլուծական

Շաբաթներ առաջ Վրաստանում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Հայկական Խաչմերուկ»-ի ռեբրենդինգի ենթարկված տարբերակը՝ «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, որի իմաստը, ըստ ՀՀ իշխանությունների, Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովելու է ենթակառուցվածքների, ներառյալ՝ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար: Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվելու են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հայաստանը նաև  պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հայ-ադրբեջանական սահմանին հինգ անցակետ ստեղծել, այդ թվում՝ Կայան, Սոթք, Քարահունջի, Անգեղակոթի և Յարասխի մոտ, ինչպես նաև երկու հսկիչ անցակետ՝ Ախուրիկում և Մարգարայում՝ ճանապարհային ենթակառուցվածքների համար։



Այս գաղափարը նոր չէ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանում առաջ եկավ տարածաշրջանային խաչմերուկի գաղափարը: Հետո, բնականաբար, այն վերածվեց ավելի լայն հասկացության: Կազմվեց «Հայկական խաչմերուկ» անվանված երևույթի քարտեզը, սակայն այն կյանքի չկոչվեց: Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից և անփառունակ կապիտուլյացիայից հետո որոշեց վերակենդանացնել այս ծրագիրը, որի բովանդակության հակիրճ վերլուծությունն անգամ կարող է փաստել՝ Փաշինյանի կողմից այդքան փիառված պռոյեկտը ընդամենը քարոզչական փուչիկ է: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ տարածաշրջանի հիմնական խաղացողները, որոնք, ըստ Փաշինյանի պլանի, պետք է դառնան այդ խաչմերուկի բաղկացուցիչ մաս, բնավ էլ շահագրգռված չեն դրանում: 

Դիցուք՝ այժմ Անդրկովկասում գործում է երկու լիարժեք տրանսպորտային միջանցք։ Ադրբեջան - Վրաստան - Թուրքիա (նավթամուղ, գազատար և երկաթուղի) և Ռուսաստան - Ադրբեջան - Իրան (ծովային լաստանավեր, երկաթուղիներ, գազատարների համակարգ): Այսինքն՝ հենց Ադրբեջանն է հանդիսանում տարածաշրջանում այսպես կոչված` լոգիստիկ խաչմերուկը։ Բացի այդ, Ադրբեջանը ձգտում է ապաշրջափակել Հայաստանի տարածքով շրջափակված իր էքսկլավը՝ Նախիջևանը, որպեսզի ստեղծի ևս մեկ խոշոր լոգիստիկ հանգույց, որը կապահովի ցամաքային հաղորդակցություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Ադրբեջանի միջոցով:

Այսինքն ՝ Բաքվի օրակարգում է «նախիջևանյան խաչմերուկ»-ը: Դիցուք, Ադր­բե­ջա­նից՝ Ի­րան եւ ա­պա Նա­խի­ջե­ւան եր­կա­թու­ղու առ­կա­յութ­յան պա­րա­գա­յում այն կա­րող է ու­ղիղ միա­նալ Թուր­քիա­յի ա­ռաջ քա­շած Նա­խի­ջե­ւան-­Կարս նա­խագ­ծին: Իսկ այս դեպ­քում մեծ հարց է՝ Թուր­քիա­յին առ­հա­սա­րակ պե՞տք է Գ­յում­րի-­Կարս եր­կա­թու­ղու գոր­ծար­կու­մը` հաշ­վի առ­նե­լով, որ Ռու­սաս­տա­նի հետ կա­րող է կապ­վել նաեւ Կարս-Թ­բի­լի­սի եր­կա­թու­ղու մի­ջո­ցով, որն էա­պես կբեռ­նա­թափ­վի, ե­թե գոր­ծի Ի­րա­նի մի­ջո­ցով Ադր­բե­ջա­նի հետ կա­պի օ­ղա­կը: Վեր­ջա­պես, Ռու­սաս­տա­նը Ի­րա­նի հետ եր­կա­թու­ղա­յին կապ է ու­նե­նում Ադր­բե­ջա­նով, եւ այդ դեպ­քում նրանց հա­մար ևս «Հայ­կա­կան խաչ­մե­րուկ» աս­վա­ծը ո­րևէ տնտե­սա­կան հե­տաքրք­րութ­յուն կա­րող է չներ­կա­յաց­նել: ՌԴ համար այս նախագիծը կարող է ձեռնտու լինել միայն մի դեպքում,  երբ բոլոր ենթակառուցվածքները լինեն իր վերահսկողության տակ: Սակայն դա գրեթե անհնար է` հաշվի առնելով, որ այս ողջ պատմությունը հենց ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու համար է: Ավելին` Նիկոլ Փաշինյանն իր կառավարության նախագիծը ներկայացնելիս չի զլացել մի քանի անգամ կրկնել, որ  պետությունների սուվերեն տարածքներով անցնող ենթակառուցվածքները չեն կարող վերահսկվել երրորդ երկրների կողմից: Հասկանալի է, թե ում նկատի ունի Փաշինյանը՝ ասելով «երրորդ երկիր»:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանի մյուս խաղացողին՝ Վրաստանին, ապա Փաշինյանի առաջ քաշած նախագիծը Թբիլիսիին էլ ձեռնտու չէ, քանի որ կյանքի կոչվելու պարագայում Վրաստանը կորցնելու է տարածաշրջանում տրանզիտ երկրի կարգավիճակը:

Եվ հենց այս առումով էլ Փաշինյանի կողմից ներկայացված նախագծի կյանքի կոչվելու շանսերը մոտ են զրոյին, քանի որ չեն բխում պոտենցիալ մասնակից երկրների շահերից: Ավելին՝ ծավալապաշտական մոտեցում ցուցաբերող, Արցախը սկուտեղի վրա ստանալուց հետո այժմ էլ Սյունիքի հանդեպ նկրտումներ դրսևորող Ադրբեջանը, այդ թվում՝ նրա դաշնակից Թուրքիան, որևէ շահագրգռվածություն չունեն Հայաստանը տարածաշրջանի լոգիստիկ խաչմերուկ դարձնելու և մեր տնտեսության զարգացման լոկոմոտիվ դառնալու հարցում: Բաքուն այսօր սպասում է, թե երբ են Հայաստանի իշխանություններն իրենց անհեռանկարային քաղաքականությամբ զրոյացնելու Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը, որպեսզի լուծեն իրենց «ծրագիր մաքսիմումը»:

Փաշինյանը փատացի մեծ աղմուկով առաջ է քաշում մի նախագիծ, որն իրագործվելու գրեթե զրոյական շանսեր ունի, իսկ անգամ եթե ինչ-որ հրաշքով իրագործվի՝ ՀՀ քաղաքացիները դրանից ոչինչ չեն շահելու: Այս համատեքստում առավել շահեկան է թվում ուշադրություն դարձնել Իրանի և Ռուսաստանի հետ ուղղահայաց հաղորդակցություններին, հատկապես Հայաստանի հետ Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու Ռուսաստանի փորձերի համատեքստում: Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի՝ որպես Հայաստանի առանցքային առևտրատնտեսական գործընկերների կարգավիճակը՝ դա շատ ավելի արդիական է։


 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չեմ մեղադրելու. Սամվել ԲաբայանԱռաջ մարդուն ավելի շատ ձեռնտու էր տուգանքը վճարել, բայց շինթույլտվություն չստանալ. փոխնախարարՌուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն էԱպօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնասՇատ խելոք ընդդիմություն ունենք, ապագան տեսնում են, ծրագրեր ունեն... Սամվել ԲաբայանԵրևանի այսօրվա լուսաբացը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից ավելի բարձր տեմպով. Թադևոս ԱվետիսյանՍամվել Բաբայանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետումՀիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա․ Փաշինյանը՝ ուղերձը օրվա առիթովՖրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետԿենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգըԼույս չի լինիՈվ է այդքան սրտացավ և չի ապրի ադրբեջանցիների հետ․ Սիմոնյանը՝ իր հայտարարությունը մեկնաբանողներինԼարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համարԻշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում․ Տիգրան ԱբրահամյանՎանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էինՆոյեմբերի 29. Օրվա խորհուրդՆոր ընկերություն են գտել, որից տարօրինակ գնումներ են կատարում․ «Հրապարակ»«Հրապարակ». Ավագանու հերթական ստուգարքը«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ«Ժողովուրդ». Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում«Հրապարակ». Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը«Ժողովուրդ». Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում, եթե ապահովեն անվտանգությունը«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն այսօր կգնա քննիչ հանձնաժողով. նիստը դռնփակ էԲլոգերը նախկին սիրեցյալի հարսանիքին սպիտակ զգեստ է կրել ու արժանացել քննադատության ՆԱՏՕ-ում կոչ են արել չհամեմատել Ուկրաինայում և Գազայում ստեղծված իրավիճակներըՀԱՄԱՍ-ն Իլոն Մասկին հրավիրել է այցելել Գազայի հատված Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիները․ Aravot.amԲախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՏրակտորները գողացել են և 900 000 դրամով հանձնել մետաղների ընդունման կետ Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերն ամանորյա լուսավորության հետևանքով չեն․ քաղաքապետարան ՄԱԿ-ում զգուշացրել են, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է Կաթողիկոսը ղպտի գործարարի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի 6 մասնակիցների՝ գետնին տապալելով նրանց. «Զանգ» Խորհրդարանում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է ՀՀ–ից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների կտրուկ աճի մասին Անթալիա-Մոսկվա չվերթի ուղևորուհին բոլորի աչքի առաջ բռնաբարել է մեկ այլ ուղևորիՓրկարարները դուրս են բերել բեռնատարը երթևեկելի հատվածից «Հարի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը ներկայացել է անկեղծ հագուստով Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներինՓաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել Ո՞ւր է մեր Արցախ աշխարհը, ո՞ւր են մեր սրբարանները․ Բագրատ Սրբազան Երիտասարդը քաշքել է տարեց կնոջը, փորձել հափշտակել ձեռքի պայուսակը (տեսանյութ)Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ․ Sputnik Ազատ խոսքի և լրագրողների դեմ ոտնձգությունները շարունակվում են աննկատ մնալ«Խելոք գալիս ես». ոստիկանները բերման ենթարկեցին վրան տեղադրող ակտիվիստներին Ադրբեջանում աշակերտներին սովորեցնում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը
Ամենադիտված