Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել. «Մայր Հայաստան» խմբակցություն Օրենքի ընդունումը պիտի հետաձգվի, 4 ամիս հաշվարկով մարդիկ արդեն բերել են մեքենաները Միքայել Մինասյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան՝ հեռակա դատաքննության Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Իսրայելի իշխանությունները պետք է ապահովեն «Հայկական այգիների» հարցի արդարացի լուծում. Զախարովա «Էս էրեխեքը չպիտի հուսախաբ լինեն, վարչապետի պատասխանին ենք սպասում, դիմում ենք գրել» Գլխավոր դատախազն այցելել է ՀՀ զինված ուժերի N բանակային զորամիավորում. Տավուշում նստավայր կտեղակայվի Ինչի՞ եք ընկել ավտոներկրողների հետևից, ինչը՞ դուրներդ չի գալիս. Ավետիսյանը` ՊԵԿ նախագահի տեղակալին Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չեմ մեղադրելու. Սամվել Բաբայան 

Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

Վերլուծական

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին: Եվ այսպես՝

Նոյեմբերի 13

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական ​​կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Ռաբեին։

Նոյեմբերի 14

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է որ ՊՆ 2024 թվականի բյուջեի ծախսերը կկազմեն 555 մլրդ դրամ, ինչը 37,7 մլրդ դրամով ավելի է 2023 թվականի համեմատ։

Նոյեմբերի 15

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բողոքեց ՀԱՊԿ-ից՝ նշելով, որ ՀԱՊԿ-ն պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ: Վարչապետը նշեց, որ հանրության համար էլ պարզ չէ, թե ինչու են ամեն անգամ գնում ու նույն բաները կրկնում` չստանալով ոչ մի արձագանք ու թողնում հետ գալիս:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Ն․ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն:

Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առկա երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում կարևորվել է նաև նոյեմբերի 15-ին Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացումը Բրյուսելում:

Հայաստանում 2024 թվականից կսկսվի բժշկական ապահովագրության համակարգի փուլային ներդրումը։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Երևանին անվտանգության ոլորտում Եվրամիության հնարավոր աջակցության վերաբերյալ Բրյուսելյան քննարկումներից հետո  Հայաստանի կառավարությունը հաղորդեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հաջորդ շաբաթ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին:

Նոյեմբերի 16

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային։

Նոյեմբերի 17

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Աթենքում հանդիպել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ղեկավար (EPLO) Սփիրիդոն Ֆլոգաիտիսի հետ: Հանդիպմանը նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը: Քննարկվել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ հնարավոր աջակցությունը:

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը այս շաբաթ գործնական ընթացք է ստացել: Գույքային միավորների օրինականացման համար արդեն իսկ առկա են քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում: Քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները ուրբաթ կոնդեցիների հետ քննարկել են ծրագրի ու թաղամասի վերակառուցման հայեցակարգի հետ կապված հարցեր:
 
Հրդեհ էր բռնկվել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում, որից հետո պայթյուն եղել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում են, որ աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։
 
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։
 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)  հավանություն է տվել MTS Armenia (ապրանքանիշը՝ Viva-MTS, ռուսական МТС–ի դուստրը) ընկերության վերահսկողությունը Fedilco Group Limited կիպրական ընկերությանը հանձնելուն։ Հիմա հայկական օպերատորի 100% բաժնետոմսերի սեփականատերը Aramayo Investments Limited–ն է (գրանցված է Կիպրոսում, ներառված է МТС խմբում)։
 
Նոյեմբերի 18
 
Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը։ ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հյուրընկալելու է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին: Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, օրակարգային հարցերին, ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զախարովան Իսրայելին կոչ է արել զերծ մնալ «հայերի դեմ սադրիչ գործողություններից»Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել. «Մայր Հայաստան» խմբակցությունՕրենքի ընդունումը պիտի հետաձգվի, 4 ամիս հաշվարկով մարդիկ արդեն բերել են մեքենաներըՄիքայել Մինասյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան՝ հեռակա դատաքննությանԼիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԻսրայելի իշխանությունները պետք է ապահովեն «Հայկական այգիների» հարցի արդարացի լուծում. Զախարովա«Էս էրեխեքը չպիտի հուսախաբ լինեն, վարչապետի պատասխանին ենք սպասում, դիմում ենք գրել»Կադիրովի 16-ամյա որդին նշանակվել է ՌԴ ՊՆ գումարտակի համակարգող «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է` ինչու թույլ չի տալիս Հայաստանից որոշ ապրանքների մուտքըԳլխավոր դատախազն այցելել է ՀՀ զինված ուժերի N բանակային զորամիավորում. Տավուշում նստավայր կտեղակայվիԻնչի՞ եք ընկել ավտոներկրողների հետևից, ինչը՞ դուրներդ չի գալիս. Ավետիսյանը` ՊԵԿ նախագահի տեղակալինԱվտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքովԻշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չեմ մեղադրելու. Սամվել ԲաբայանԱռաջ մարդուն ավելի շատ ձեռնտու էր տուգանքը վճարել, բայց շինթույլտվություն չստանալ. փոխնախարարՌուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն էԱպօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնասՇատ խելոք ընդդիմություն ունենք, ապագան տեսնում են, ծրագրեր ունեն... Սամվել ԲաբայանԵրևանի այսօրվա լուսաբացը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից ավելի բարձր տեմպով. Թադևոս ԱվետիսյանՍամվել Բաբայանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետումՀիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա․ Փաշինյանը՝ ուղերձը օրվա առիթովՖրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետԿենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգըԼույս չի լինիՈվ է այդքան սրտացավ և չի ապրի ադրբեջանցիների հետ․ Սիմոնյանը՝ իր հայտարարությունը մեկնաբանողներինԼարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համարԻշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում․ Տիգրան ԱբրահամյանՎանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էինՆոյեմբերի 29. Օրվա խորհուրդՆոր ընկերություն են գտել, որից տարօրինակ գնումներ են կատարում․ «Հրապարակ»«Հրապարակ». Ավագանու հերթական ստուգարքը«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ«Ժողովուրդ». Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում«Հրապարակ». Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը«Ժողովուրդ». Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում, եթե ապահովեն անվտանգությունը«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն այսօր կգնա քննիչ հանձնաժողով. նիստը դռնփակ էԲլոգերը նախկին սիրեցյալի հարսանիքին սպիտակ զգեստ է կրել ու արժանացել քննադատության ՆԱՏՕ-ում կոչ են արել չհամեմատել Ուկրաինայում և Գազայում ստեղծված իրավիճակներըՀԱՄԱՍ-ն Իլոն Մասկին հրավիրել է այցելել Գազայի հատված Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիները․ Aravot.amԲախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՏրակտորները գողացել են և 900 000 դրամով հանձնել մետաղների ընդունման կետ Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերն ամանորյա լուսավորության հետևանքով չեն․ քաղաքապետարան ՄԱԿ-ում զգուշացրել են, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է Կաթողիկոսը ղպտի գործարարի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի 6 մասնակիցների՝ գետնին տապալելով նրանց. «Զանգ» Խորհրդարանում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես
Ամենադիտված