Իշխանության կողմից մեծաքանակ կեղծ լուրերի դաշտ նետելը ցույց է տալիս իրենց ներսում առկա խորը մտահոգությունը. Աբրահամյան
Բլոգոսֆերա![Իշխանության կողմից մեծաքանակ կեղծ լուրերի դաշտ նետելը ցույց է տալիս իրենց ներսում առկա խորը մտահոգությունը. Աբրահամյան](/timthumb.php?src=disc/22-04-24/d44bd6576117dcbbc97286a584f04688.jpg&w=780)
Իշխանության տոտալ տեղեկատվական ակտիվությունն ու այդ համատեքստում մեծաքանակ կեղծ լուրերի դաշտ ուղղորդելը ցույց է տալիս իշխանության ներսում առկա խորը մտահոգությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Այդ ներքին վախերը ոչ թե պայմանավորված են իրենց հակապետական գործունեությամբ, այլ նրանով, որ հանրությունը դրա դեմ ընդվզում է:
Այս փուլում փաշինյանական իշխանությունը փորձում է ուժային տարբեր թևերից և ոչ ֆորմալ կառույցներից դավաճանական խմբեր ձևավորել և հանրային դիմադրությունը ճնշելու խմբեր կամավորագրել:
Դրանց նպատակն է «հասարակական կարգի պահպանության» կեղծ կարգախոսի տակ ահաբեկել և տներ ուղարկել սեփական տան պաշտպանության համար ոտքի հելած մեր հայրենակիցներին»:
![](banners/armflix.jpg)