Գյումրիում 44-ամյա վարորդը Volkswagen Jetta-ով բախվել է ծառին, կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Արման Պ.-ն Գյումրի քաղաքում իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: