Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում
Քաղաքական![Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում](/timthumb.php?src=disc/19-11-23/870dba2253174843b4dea2693f6dba0d.jpg&w=780)
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները:
Ջո Ուիլսոնը, շնորհակալություն հայտնելով ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, կարևորել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներուժը:
Կոնգրեսականի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը:
![](banners/armflix.jpg)