ՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսը Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքում Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. Hraparak Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Չի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ Մանուկյան Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան 

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

Արտաքին Քաղաքական

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կլաարն անդրադարձել է  Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձին։  

-Ի տարբերություն Ադրբեջանի, որը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում պարբերաբար խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ ակնհայտորեն ենթատեքստում ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ունենալու գաղափարը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում երկրների իրավազորության  և ինքնիշխանության հիման վրա ու որը կյանքի կոչելու արդյունքում տարածաշրջանը կարող է դառնալ միջազգային  լոգիստիկ և առևտրային կարեւոր խաչմերուկ․ դա կարղ է նաև խաղաղության յուրատեսակ երաշխիք լինել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը ու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ։ Հնարավոր համարո՞ւմ եք այս նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։

-Նախ, կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․ 2023թ. մայիսին) Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ` նախագահ Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիեւն այլ դեպքերում եւս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն: Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝ նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետեւաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է,  նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով:

 

-Քանի որ Դուք նշեցիք Ադրբեջանի նախագահի պահանջըոր Ադրբեջանի քաղաքացիների անցումն այս միջանցքով պետք է շատ անվտանգ լինիայստեղ ես ուզում եմ հարց տալորը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Ո՞րն է Ձեր մոտեցումն այս մարդկանց՝ իրենց տներ հետ վերադառնալու իրավունքինԲայց թույլ տվեք մի կետի վրա ուշադրություն հրավիրեմ. Լաչինի միջանցքը փակվել էրև հայերը հնարավորություն չունեցան անվտանգ անցնելունրանցից շատերը ձերբակալված են կեղծ մեղադրանքներով։ Ադրբեջանական ուժերը չկարողացան երաշխավորել այդ հայերի անվտանգությունըԱյսպիսովԱդրբեջանը պահանջում է այնպիսի բաներորոնք ինքը չի արել:

-Կարծում եմ՝ դուք բազմաթիվ տարբեր խնդիրներ եք առաջ քաշում, բայց ես կկենտրոնանայի Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի հնարավորության վրա։ Մենք միանշանակ հավատում ենք, որ սա շատ կարեւոր բան է, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ: Մենք դա շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում: Կարծում ենք՝ սա շատ կարեւոր խնդիր է, որը պետք է լուծվի։ Բայց, իհարկե, ոչ ոքի չի կարելի ստիպել վերադառնալ, եթե մարդիկ չցանկանան։ Բայց, եթե վերադառնալ ցանկացողներ լինեն, ապա պետք է առավելագույն ջանքեր գործադրել նրանց այնպիսի պայմաններով ապահովելու համար, որոնք թույլ կտան, որպեսզի այդ մարդկանց մեծ մասը վերադառնալու որոշում կայացնի:

 

-Քանի որ խոսեցիք տարածաշրջանում խաղաղությունից… Ադրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը եւ ցանկանում հասնել խաղաղության պայմանագրի միայն իր  պայմաններով։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում խաղաղության պայմանագիրը։ Ի՞նչ կետեր պետք է ներառվեն դրանում, որպեսզի այն լինի արդար, հավասարակշված և ապահովի կայունություն։  

-Կարծում եմ՝ կարեւոր է, որ մի կողմից ունես պայմանագիր, ունես տեքստ, որը կարող է իր ձևակերպմամբ շատ ընդգրկուն լինել կամ ոչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն,  ինչպես կձեւակերպեն այդ պայմանագրի տեքստը: Նույնքան կարեւոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ, իհարկե, պետք է խոսենք հաղորդակցությունների բացման մասին, խոսենք սահմանի սահմանազատման մասին։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը, անվտանգության իրական զգացումը, որը կտրվի սահմանի երկայնքով գտնվող բնակիչներին, բայց նաեւ ավելի լայն մասշտաբով: Եվ հետո, իհարկե, դուք ունեք այն բոլոր հարցերը, ինչպիսիք են, գիտեք, դեսպանատների բացումը, ուղիղ օդային կապերի բացման ապահովումը, մարդկանց փոխադարձ ճանապարհորդելու հնարավորությունը: Հռետորաբանությունը, բնականաբար, նույնպես կարեւոր է լինելու բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից հռետորաբանության մասին է, այլ նաեւ Հայաստանի։ Եղել են հայտարարություններ տարբեր դերակատարների կողմից եւ տարբեր համատեքստերում: Ամբողջ համատեքստը պետք է փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության համար իսկապես զգացողություն ապահովելու առումով, որ, իրոք, մենք հիմա այլ աշխարհում ենք, մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասն իսկապես կարող է կատարել իր դերը՝ որպես խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ՝ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով։ Սա ինձ համար առնվազն նույնքան կարեւոր է, որքան խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրումը, որը, ինչպես ասում եմ, կարեւոր է, բայց այն, ինչ հետեւում է դրան, առնվազն նույնքան կարեւոր է, որպեսզի հանգամանքների փոփոխության այս իրական զգացումը լինի։

 

-ԵՄ-ն ցանկանում է այդ խաղաղության պայմանագրի միջնորդը լինել։ Սակայն ադրբեջանական կողմը վերջին պահին նախ Գրանադայի հանդիպումից հրաժարվեց, ապա՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիեւի այս խուսանավումը։ Որքանո՞վ է ԵՄ-ն Ադրբեջանի այս քայլերը կառուցողական համարում։

-Նախ, այս համատեքստում ԵՄ-ն ստիպված չէ որեւէ կողմում լինել։ Մենք, եւ մասնավորապես նախագահ Միշելն առաջարկել է իր բարեկամական ծառայությունները: Մեզ համար առաջնային շահը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։ Իսկ  թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ կարեւոր է, քան այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների կարգավորում: Սա մի կետ է։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիեւի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարեւոր հնարավորություն եւ բավականին կարեւոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։ Նախագահ Միշելը դեռ պատրաստ է եւ ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարեւոր են: Բայց ամենակարեւորը իրականում առաջ շարժվելն է, եւ դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ։

 

-Շատ քաղաքագետներ հակված են մտածելու, որ Ադրբեջանին իրականում եվրոպական հարթակը չի հետաքրքրում եւ 3+3 ձեւաչափն ավելի շահավետ է Ալիեւի համար։ Ո՞րն է ձեր գնահատականը այս մոտեցմանը։

-Ես առանձնահատուկ կարծիք չունեմ, մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձեւաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարեւաններ։ Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաեւ, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձեւաչափով։ Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարեւորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարեւոր։ Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, եւ կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են։ Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, եւ ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

 

-Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի, եւ զինամթերքով օդանավերը չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդակայան։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում Ադրբեջանի այս հռետորաբանությունը։

-Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու եւ գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար։ Դա իմ պարզ պատասխանն է։ Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում դրսից՝ իր տարածքը պաշտպանելու նպատակով։ Այնպես որ, այդ իմաստով, սրա մեջ ոչ մի տպավորիչ կամ սխալ բան չկա։

-Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները։ Ադրբեջանում հայտարարել ենոր «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանըինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաեւ հայտարարել էոր ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանինայլ նաև Եվրոպական Միությանը։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքը սրան։  

-Մենք շատ ողջունում ենք Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Ի՞նչ վերաբերում է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում աջակցելուն, մեր տեսանկյունից դա վերաբերում է պոտենցիալ աջակցությանը որոշ ոլորտներում, որտեղ Հայաստանն իրեն խոցելի է համարում, օրինակ՝  կիբեռանվտանգությունը նշվել է որպես դրանցից մեկը։ Եվ նորից, եթե սա առաջ գնա, քանի որ դեռ պլանավորման փուլում է, մենք դա չենք տեսնում որպես քայլ՝ ուղղված ինչ-որ մեկի դեմ։ Դա ավելի շուտ արվում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման նպատակով, ինչը, կարծում եմ, ձեռնտու է բոլորին՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Հայաստանի հարևաններին եւ ավելի լայն միջազգային հանրությանը։ Մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, ինքնավստահ Հայաստան, որը լավ գործընկեր է Եվրամիության համար եւ հավասարապես լավ գործընկեր է իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչըՕդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանովՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսըԱյս շարժումը բոլորիս մասին է. Էլինար ՎարդանյանՈստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարությունՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՈվ սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) Ինչպես կիրանցեցի Գագիկ Վարդանյանը զոհվեց Խրեմլուից արձակած կրակից. տիկին Ալվարդի պատմությունը (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքումԸմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ)Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. HraparakՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԳլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույքԱՄՆ-ն Գազայի բնակչության համար լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ)16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտելՉի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ ՄանուկյանՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետՄարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. ԹաթոյանԻնչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըԻնքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿԱրդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը (տեսանյութ)Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇրջիկ առևտուրը կարգելվի նաև մարզերում (տեսանյութ)Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք»Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հոգևորականները իրենց հոգևոր ծառայության սահմաններից պետք է դուրս չգան. ՔՊ-ականՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը ԳլյոյինՉենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ)Կոլումբիայում թմրակարտելին վնասազերծելու ժամանակ` ինը զինվորական է զոհվելԹանկարժեք մետաղների գներՎախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք, բա էդքան լավն եք՝ սահմանագծումը Ջերմուկից, Իշխանասարից սկսեք (տեսանյութ)Նավթի գները նվազել ենԽնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԱշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ)Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանՄայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարներըԵթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են, պրծա՞նք. Արծվիկ ՄինասյանԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըԱպրիլի 30-ի աստղագուշակՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 30Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներՕր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորում
Ամենադիտված